Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մերժվեց «Հրապարակ»-ի բողոքն ընդդեմ Ռուզան Խաչատրյանի

Մարտ 29,2016 14:49

Վերաքննիչ քաղաքացիական դատարանում մարտի 29-ին հրապարակվեց «Հրապարակ» օրաթերթն ընդդեմ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզան Խաչատրյանի գործով որոշումը:

Դատարանը որոշեց մերժել «Հրապարակ» օրաթերթի լրագրող Սյուզան Սիմոնյանի բողոքը:

Aravot.am-ը այս մասին «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանից մեկնաբանություն խնդրեց: Վերջինս հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ՝ նշելով, որ բողոքարկելու են դատարանի որոշումը անգամ մինչեւ ՄԻԵԴ:

Հիշեցնենք՝ Ռուզաննա Խաչատրյանը պահանջում էր հեռացնել «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածը համացանցից եւ հերքել «իրականությանը չհամապատասխանող» փաստերն ու զրպարտող տեղեկությունները:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031