Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն իսլամական խալիֆայության ստեղծման ճանապարհին խոչընդոտ է

Մարտ 29,2016 14:45

«Իսլամական դիմադրությունը մոտեցել է վերջին` խալիֆայության ստեղծման փուլին, ինչը դրեց իսլամական հասարակության շոշափելի մոդելի հիմքը: Իսլամիստները համարում են, որ ստեղծել են իրենց պատկերացրած իսլամական արդարացի պետությունը»,-այսօր «Նոյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում ասաց ԵՊՀ դասախոս, կրոնագետ, աստվածաբան Վարդան Խաչատրյանը:

Խոսելով եվրոպական երկրներում եւ Մերձավոր Արեւելքում իսլամական, մասնավորապես «Իսլամական պետություն» եւ «Թալիբան» ահաբեկչական խմբավորումների կազմակերպած ահաբեկչություններից, նա նշեց, որ ըստ իսլամիստների` քաղաքական դրդապատճառներով եւ կրոնական քողի ներքո իրականացրած բռնարարքները կարող են ազդել այն ժողովուրդների եւ երկրների վրա, որոնց ռազմական մեքենան դեռ հաղթահարելի չէ իրենց համար. «Իսլամի գաղափարախոսության հիմքում ընկած է իսլամն առավելագույնս աշխարհում տարածելը, իսկ մյուս կրոնները կարող են գոյություն ունենալ երկրորդական կարգավիճակում: Իսլամիստական խմբավորումների պատերազմական գործողությունները լոկալիզացված են ահաբեկչական դրսեւորումների մեջ, եւ նրանք համոզված են, որ այդպես հաջողություն են ունենալու»:

Կրոնագետի խոսքով` Հայաստանը եւս ներքաշված է այս պայքարի մեջ եւ թուրքալեզու իսլամի ամբողջականացման ճանապարհին որպես խոչընդոտ է դիտվում. «Դեյր Զորի եկեղեցու պայթեցումը պատվեր էր: Շատ լուրջ ու խորն է այս խնդիրը»: Խաչատրյանը նկատեց, որ միջազգային հանրությունը դեռ պատրաստ չէ ճանաչել, որ Թուրքիան ահաբեկչական շարժումների բազա է:

Անդրադառնալով Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին, որոնց զոհ գնաց 34 մարդ, բանախոսը նշեց, որ այդ պայթյունների կազմակերպման գործում փախստականներ ներքաշված չեն. «Թուրքիան ասում է, որ զգուշացրել է, որ Բրյուսել է եկել մեկ, հետո` մեկ այլ ահաբեկիչ: Բրյուսելն էլ ասաց, որ նման զգուշացում չի եղել: Հետո Թուրքիան հայտարարեց, որ այդ մարդուն դեպորտ են արել ոչ թե Բելգիա, այլ Հոլանդիա: Ու ոչ մեկ չի մտածում, թե Բրյուսելի անձնագրով մարդն ինչո՞ւ է ուղարկվում Հոլանդիա: Ի՞նչն էր զգուշացված: Պարզ չի՞, որ այդ մարդը Հոլանդիայից մտել է Բելգիա»:

Խոսելով այսօր EgyptAir ավիաընկերության առևանգված օդանավի միջադեպի մասին, Վարդան Խաչատրյանն ասաց, որ դա ահաբեկչություն չէ, քանի որ ահաբեկչություն են համարվում քաղաքական գաղափարախոսությամբ եւ քաղաքական նպատակներով իրականացված բռնարարքները:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031