«Իրանը միայն Հայաստանով կարող է մասնակցել «Տանապ» ծրագրին»: Մենք գազամուղը տվել ենք ՌԴ-ին, բայց ուզում ենք տրանզիտ լինել: ՌԴ-ն թույլ կտա՞: ՌԴ-ն համարում է, որ դա իր դեմ է: Մեր խնդիրն է քաջություն ունենալ եւ ասել`թույլ տվեք մտնենք այդ ծրագրի մեջ եւ փող աշխատենք»,- այսօր խորհրդարանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Պարոն Բագրատյանն անցած շաբաթ նույնպես Բրյուսելում մասնակցում էր «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին:
«Ինչի՞ են 50 միլիարդ խորանարդ մետր կառուցում, եթե այդքան գազ չկա»,- ասուլիսի ժամանակ արձագանքեց Հրանտ Բագրատյանը`լրագրողների այն դիտարկումներին, թե կարծես արդեն համաձայնություն կա այդ ծրագրին Իրանի մասնակցության մասով:
Հրանտ Բագրատյանը տեղեկացրեց, որ «Եվրանեսթի» տնտեսական հանձնաժողովում փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման հարցն է քննարկվել: «Վիճակագրական խայտառակ իրավիճակ է: Հայաստանի վիճվարչության ներկայացրած թվերը խիստ տարբերվում են եվրոպայից ներկայացված թվերից»,-ասաց Հրանտ Բագրատյանը`հրավիրելով հանրապետության նախագահի և վարչապետի ուշադրությունն այն հարցի վրա, թե ի՞նչ է կատարվում ՀՀ վիճվարչությունում:
Կարդացեք նաև
Նիստում քննարկվել են նաեւ եվրասիական եւ եվրոպական տնտեսությունների տրանսֆորմացիային վերաբերվող հարցեր: Բագրատյանը կարծում է, որ ԵԱՏՄ-ում ընդունված վերջին որոշումներն ուղղակի կործանման են տանում անդամ երկրներին: Այդ թեմայով Հրանտ Բագրատյանը հատուկ զեկույց է պատրաստում նաեւ:
Այլ մանրամասները` տեսանյութում
Ի դեպ, «Եվրանեսթի» տնտեսական հարցերի հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի է ունենալու Երեւանում`աշնանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ