Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Առաջ ասում էին՝ Կոնգրեսն ո՞վ ա, որ Կոնգրեսի հետ բանակցենք, հետո բանակցեցին». ՀԱԿ-ը զիջումների է սպասում

Մարտ 29,2016 14:33

Այսօր «Փաստարկ» ակումբում Ընտրական օրենսգրքի քննարկումների 4+4+4 ձեւաչափի հետ կապված լրագրողները ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին հարցրեցին՝ ինչպե՞ս կարող եք պարտադրել ձեր պահանջները, երբ արդեն ասվել է, որ դա որոշում կայացնող մարմին չէ: Նա պատասխանեց. «Մենք մեր հույսը ինչի վրա ենք դրել: Ասում եք՝ իշխանությունը միշտ չորով մերժել է հասարակության պահանջները, ինչու պետք է հիմա զիջի: Բնականաբար, հենց այնպես իշխանությունը ոչ մի բան չի զիջի: Բայց կեղծված հանրաքվեից հետո ե՛ւ ներսում, ե՛ւ դրսից իշխանությունների վրա կան ճնշումներ: Ժողովուրդը հոգնած է, միջազգային հանրությունը՝ կատաղած ու հոգնած՝ կրկնվող այս խախտումներից»:

Նա ասաց, որ միջազգային հանրությունն այլեւս ֆինանսներ չի տրամադրելու ՀՀ-ին, սնանկանալու է ՀՀ-ն, իրենք պետք է օգտվեն այդ իրադրությունից եւ իրենց պահանջները պարտադրեն. «Ի՞նչ է նշանակում որոշող մարմին չի ձեւաչափը: Մենք էլ գիտենք, որ էս երկրում որոշողը ՀՀԿ-ն է՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»:

Լեւոն Զուրաբյանը՝ «մութ գործարքների» մեջ մտնելու քննադատությունների մասին

Թե ինչպես է հնարավոր, որ իշխանությունը զիջումների գնա հանկարծ՝ Լեւոն Զուրաբյանը դեպք հիշեցրեց, որ երբ ստիպված են լինում, լավ էլ զիջումների գնում են. «Գալուստ Սահակյանից սկսած՝ մինչեւ Շարմազանով 2011-ին ասում էին՝ ոչ մի բանակցություն չի լինի ՀԱԿ-ի հետ: Տենց բան բացառվում է՝ ասում էին, հետո պարզվեց, որ ոչ միայն կլինի, այլեւ դրա համար հնարավորություններ կհատկացնեն, պատվիրակություններ կկազմվեն: Առաջ ասում էին՝ Կոնգրեսն ո՞վ ա, որ Կոնգրեսի հետ բանակցենք, հետո բանակցեցին: Մի համարեք այդքան լուրջ, որ ասում են՝ չենք զիջելու»:

Անդրադառնալով Դավիթ Հարությունյանի բացատրություններին, թե ինչու չեն կարող հրապարակել ընտրացուցակները, որովհետեւ, ասենք, մարդը կարող է չի ուզում գնա ընտրության՝ այդպես արտահայտելով իր դիրքորոշումը, բայց նրա ղեկավարը ցուցակից իմանա, որ չի գնացել՝ հաշվեհարդար տեսնի՝ Լեւոն Զուրաբյանն ասաց. «Ամեն անգամ զգացված եմ ինձ զգում, երբ տեսնում եմ, թե ինչպես են Դավիթ Հարությունյանը, Հովհաննես Սահակյանը պաշտպանում ընդդիմության շահերը: Այ ձեր ցավը տանեմ, դուք ձեր գործն արեք, մենք ընդդիմության շահերը կպաշտպանենք, աղաչում ենք, ձեր գործն արեք, մատների թանաքոտումն արեք եւ փարատեք մեր մտահոգությունները: Ընդդիմության շահերը մենք կպաշտպանենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031