Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդգես Գասպարի. Կամայական դատավճիռ էր

Մարտ 29,2016 14:01

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 29-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հրապարակվեց Վարդգես Գասպարիի գործով վճիռը, որով Գասպարին տուգանվեց 450 հազար դրամով:

Aravot.am-ի հետ զրույցում Վարդգես Գասպարին ասաց, որ նման դատավճիռը սպասելի էր, եւ որակեց դատավճիռը որպես կամայական: Նա պատրաստվում է բողոքարկել այս վճիռը. «Իրենց ընդհանրապես չի հետաքրքրում, որ ՄԻԵԴ-ը կտուգանի Հայաստանին ինչ-որ գումարով, թե ոչ: Այնպես, որ ինչպես արդեն ՄԻԵԴ-ի այսօր հրապարակվող վճիռները նույնպես պարունակում են ակնհայտ կոպիտ խախտումներում կայացված վճիռներ: Ես ԶԼՄ-ներում տեսնում եմ, որ ամենակոպիտ կերպով խախտվում են օրենքները, որոնք դատական սխալ չեն եղել, դրանք եղել են կամայականության դրսեւորումներ»:

Նա համարում է, որ, ըստ էության, Հայաստանում դատարան գոյություն չունի, այլ գոյություն ունի գործադիր իշխանության մեկ բաժանմունք, որը կոչվում է դատարան: Վարդգես Գասպարին նկատեց, որ դատավորների գերակշռող մասը դատախազությունից է եկել. «Այսինքն՝ նրանք շարունակում են լինել դատախազության ծառայողներ: Ինքը՝ Նելլի Բաղդասարյանը, 14 տարի եղել է դատախազության ծառայող, եւ ըստ էության, հիմա էլ շարունակում է նույն ծառայությունը կատարել»:

Նշենք, որ Վարդգես Գասպարին չէր ներկայացել վճռի հրապարակմանը, նա ասաց, որ ներկայանալը ժամանակի կորուստ կլիներ. «Ես ընդհանրապես բոյկոտել էի դատական նիստերը դեռ անցած տարվա սեպտեմբերից սկսած: Եվ Նելլի Բաղդասարյանը կարողացավ ինձ դատարան բերել ընդամենը իր քրեական կոլեգաների միջոցով, «պոլոժենիայի» միջոցով, կալանավայրերում ինձ բռնություն ենթարկելու գնով նա կարողացավ ինձ դատարան բերել: Իսկ այսօր, քանի որ իմ ստացած բռնության հետքերը մի քիչ ամոքվել են, եւ ես, այսպես ասած, պատճառ չունեի դատարան գալու»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031