Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միայն Թեւան Պողոսյանն է լսում, թե ինչպես է հայհոյում Մհեր Սեդրակյանը (Տեսանյութ)

Մարտ 29,2016 13:46

Այսօր ԱԺ էթիկայի հանձնաժողովը քննում էր երեք լրագրողական կազմակերպությունների դիմումն ընդդեմ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի: ՀՀԿ խմբակցության պատգամավորը, հիշեցնենք, լրագրողին իր սենյակ էր կանչել եւ հայհոյել էր: Նիստին հրավիրվել էին լրագրողներ Լիլիթ Լալայանը, Լիլիթ Թադեւոսյանը եւ Փայլակ Ֆահրադյանը:

Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Լիլիթ Լալայանն ասաց, որ իրենք հանձնաժողովին ներկայացրել են երեք տեսանյութ: «Առաջին տեսանյութը հիմքն էր մեր դիմումի, որտեղ լսվում էր հայհոյանքը: Մեկ այլ լրատվամիջոցի նույնաբովանդակ տեսանյութ, որտեղ նույնպես լսվում էր հայհոյանքը եւ ռեմիքս տարբերակով տեսանյութ, որտեղ մի քանի անգամ լսվում էր հայհոյանքը: Մենք բոլորին անհատական ցույց տվեցինք տեսանյութերը, պարզվեց, որ միայն պարոն Թեւան Պողոսյանն է լսում հայհոյանքը»,- մանրամասնեց Լիլիթ Լալայանը:

Փայլակ Ֆահրադյանն էլ հավելեց. «Վահան Բաբայանն ասում էր`կարող է ասում է գնա գործիդ»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Հիշեցնենք, նիստին մասնակցում էին հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, Թեւան Պողոսյանը, Սուքիաս Ավետիսյանը եւ Վահան Բաբայանը:

Լրագրողների հետ զրույցում Խոսրով Հարությունյանը հրաժարվեց որեւէ մանրամասն կամ կոնկրետ բան ասել հարցի վերաբերյալ: Ասաց, որ հարցի ամբողջական քննությունից հետո, երբ հանձնաժողովի որոշումը պատրաստ կլինի, ինքն այն կհրապարակի: Նա տեղեկացրեց, որ երկուշաբթի օրը կայանալիք նիստում կլսեն Մհեր Սեդրակյանին:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031