Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, «Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով Ալեքսանդրիայից Կահիրե թռիչք իրականացնող EgyptAir ավիաընկերության առևանգված օդանավում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայ անձինք չկան:
Դեսպանությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը: Նոր տեղեկությունների առկայության դեպքում կհաղորդվի լրացուցիչ»:
Հավելենք նաեւ, որ EgyptAir-ը փոխանցում է, որ գրաված օդանավի ուղևորների մեծ մասը բանակցությունների արդյունքում ազատ է արձակվել։