Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի թեմի առաջնորդը՝ Հաղարծինի վանքում ավտոկայանատեղի ստեղծելու մասին

Մարտ 29,2016 13:14

Վերջին օրերին մի քանի հոգիների կողմից շահարկվում է Հաղարծինի վանքում քաղաքակիրթ եղանակով ավտոկայանատեղի ստեղծելու գաղափարը, որը տեղի է տվել անհիմն մեկնաբանությունների:

Այս առումով հարկ ենք համարում անդրադառնալ և մի քանի լուսաբանումներ սփռել, որոնք, կարծում ենք, վերջ կդնեն նման խոսակցություններին: Ցավում ենք, եթե որևէ մեկին անհարմարություն է պատճառվել, և բնականաբար բոլոր թերությունները կշտկվեն, որպեսզի ապասարկումը լինի բարձր մակարդակով: Անշուշտ, մենք պարտք չենք համարում պատասխանելու հայհոյելից ու այլանդակ մեկնաբանություններին ու մեկնաբաններին, այլ պարզապես պատասխանատվություն ենք կրում հստակ կերպով առանց խուսափելու բացատրություններ տալ վերաբերյալի մասին.

1.  Ավտոկայանատեղին ստեղծվել է տարածքում անխափան երթևեկությունը ապահովելու և անհարկի խճողումներից խուսափելու նպատակով, որոնք հատկապես ծանրաբեռնված օրերին պարզապես անընդունելի են:

2.  Ստեղծվել է լայն հնարավորություն մեքենաների կայանման համար ամբողջ տարածքի երկայնքով: Այս ճանապարհով նաև հսկվում են մեքենաները, որի միջոցով հնարավորինս կկանխվեն տեղի ունեցող գողությունները և վնասները:

3.  Հատուկ ծառայություն է սահմանված հաշմանդամների կամ ֆիզիկական տկարություն ունեցող անձանց համար մեքենաները մինչև գրեթե վանքի բակում կայանելու եղանակով:

4.  Միևնույն ժամանակ բարեկարգվում է ամբողջ վանքի տարածքը՝ մաքրելով աղբից և թափոններից՝ հանգստավետ միջավայր ստեղծելով բոլորի համար

5.  Պայմանագիր է կնքվել քաղաքապետարանի աղբահանության ընկերության հետ, որպեսզի ամբողջ տարածքը լինի բարվոք և աղբազերծ վիճակում:

6.  Նախկինում մեկը մյուսի վրա՝ երկկողմանի կայանող մեքենաները լինելու են միակողմանի կայանմամբ, որով կկանխվեն նաև հնարավոր վթարները, որոնք շատ հաճախ պատահում են տվյալ տարածքում:

7.  Տարածքը սպասարկվում է հատուկ կազմակերպության կողմից, որը տրամադրում է համապատասխան կտրոններ:

8.  Սահմանվել է 300 դրամ վարձավճար անժամկետ կայանման համար, որով կվճարվեն սպասարկման ծախսերը:

9.  Հստակ հաշվարկներ չունենալով հանդերձ՝ մենք ի նկատի ենք ունեցել նաև մեր կրելիք նյութական վնասները, որոնք կարող են ծագել սպասարկման ծախսերը վճարելու հետևանքով:

10. Եվ վերջապես, նպատակը տարածքում կարգ ու կանոն հաստատելն է և քաղաքակիրթ, բարեկիրթ սպասարկման միջոցով մարդկանց հանգիստն ապահովելը:

Վերստին հաստատում ենք մեր պատրաստակամությունը մանրամասն բացատրություններ ներկայացնել բոլոր նրանց, ովքեր դրական մտահոգություններ կունենան այս առումով: Մեր նպատակը և ցանկությունը մեր ժողովրդին բարենպաստ և բարեկարգ պայմաններով ապահովելն է, ինչպես նաև պատշաճ ներկայանալ օտարերկրացի զբոսաշրջիկներին և այլ միտումներ բացարձակ չունենք:

Հայցու՛մ ենք ձեր ներողամտությունը սպասարկման որևէ անհարմարության համար և շնորհակալությու՛ն ըմբռնման և համագործակցության համար:

 

 Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031