Նոր Նորքի վարչական շրջանում գտնվող «Պալաս» առեւտրի կենտրոնի տնօրենը բարձրացնում է տաղավարների վարձավճարները, իսկ առեւտրականներն էլ իրենց հերթին՝ ապրանքի գները։ Արդյունքում՝ տարեսկզբից մինչ օրս «Պալաս» առեւտրի կենտրոնում փակվել է 10 խանութ։
«Ժողովուրդ»-ը «Պալաս»-ի առեւտրականներից տեղեկացավ, որ փակվող խանութների ձեռներեցները տեղափոխվել եւ հաստատվել են «Առինջ մոլ»-ում։ «Պալաս»-ի առեւտրականների պատմելով՝ տաղավարի վարձը ամսական կազմում է 250-300 հազար դրամ։ Ընդ որում, էլեկտրաէներգիայի վարձը նույնպես վճարում են առեւտրականները։
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև