Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վարդգես Գասպարիի նկատմամբ մարտի 29-ին նշանակվեց տուգանք 450 հազար դրամի չափով: Վճռի հրապարակմանը ներկա էր իրավապաշտպան Միքայել Դանիելյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց, որ Հայաստանի դատարանները հավատ չեն ներշնչում, կոռումպացված են, եւ նրանց որոշումներն իր համար ընդունելի չեն:
«Ես ասել եմ, որ Հայաստանի դատարանների աշխատանքն ինձ հավատ չի ներշնչում, եւ ինչ-որ անում են դատարանները Հայաստանում, նորմալ է, ինչ-որ կատարվել է, դրանք չեն տարբերվում իրարից: Մի տեղ շատ, մի տեղ քիչ, բայց օրենքը միշտ խախտել են, դա նորմալ բան է Հայաստանի համար»,-ասաց նա:
Միքայել Դանիելյանի կարծիքով՝ յուրաքանչյուր այլ դատարանում նույն իրավիճակն է, ինչ Գասպարիի գործով ականատես եղանք. «Գասպարին կարողանում է իրեն շատ լավ պաշտպանել: Դա մեր դատարաններին հունից հանում է: Շատ ճիշտ վերաբերմունք է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ