«Ժողովուրդ»-ը զրուցել է «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանի հետ։
– ՀԱԿ-ն առաջարկում է 4+4+4 ձեւաչափով քննարկել ընտրական օրենսգիրքը։ Դուք որեւէ կերպ կմասնակցե՞ք այդ ֆորմատին։ Ու, ընդհանրապես, ինչպե՞ս եք վերաբերվում այդ նախաձեռնությանը։
– Չենք մասնակցի, որովհետեւ նույն տրամաբանությամբ պիտի գնայինք ու մասնակցեինք Սերժ Սարգսյանի հայտնի ֆոտոսեսիային՝ սահմանադրական փոփոխությունների հարցով։
Եթե ոչ մի ընդդիմադիր չի ժխտում, որ իշխանությունները օրինագիծը պատրաստել են սեփական քիմքին հատուկ ու սեփական վերարտադրման համար, դրանից հետո այդպիսի ֆորմատների առկայության իմաստը հայտնի չէ։ Դա հավասար է նրան, որ մեկը ողջ տունս թալանի, գնամ բանակցեմ, որ գոնե հեռուստացույցը թողնի, զբաղվելու բան ունենանք։ Ընդհանրապես, Սերժ Սարգսյանի հետ բանակցելուց այս ընթացքում ոչ մեկ հաղթած դուրս չի եկել։ ՀԱԿը նման իրավիճակ 2011-ին էլ ստեղծեց, բայց հիշում ենք՝ ինչ ավարտ ունեցավ։ Ընդհանրապես ինձ համար ու մեր թիմի համար ռեժիմի հետ բանակցելը, համոզելը անընդունելի են։ Իսկ 4+4-ին մասնակցողներին կարծում եմ ժողովուրդը 2017-ի ճիշտ գնահատական կտա:
Կարդացեք նաև
Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում