Քիչ առաջ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանը հրապարակեց Վարդգես Գասպարիի գործով վճիռը: Ըստ որի՝ Գասպարին ճանաչվեց մեղավոր եւ նրա նկատմամբ նշանակվեց տուգանք՝ 450 հազար դրամի չափով: Հիշեցնենք, որ մեղադրող Վահան Մանուկյանը միջնորդել էր Գասպարիի նկատմամբ նշանակել տուգանք՝ 400 հազար դրամի չափով:
Նշենք, որ վճռի հրապարակմանը ներկա չէին ոչ Գասպարին, ոչ էլ նրա պաշտպանները:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ