Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի վերջին զոհը. «Ժամանակ»

Մարտ 29,2016 11:35

Նկատելի է, որ առաջիկա ներքաղաքական զարգացումներում ՀՀԿ-ն փորձելու է խաղարկել սերնդափոխության խաղաքարտը, հասարակական աջակցության ակնկալիքով՝ փորձելով նախընտրական շրջանում հասարակության մոտ տպավորություն թողնել, որ ՀՀԿ-ի իմիջը փոխվում է, որ ՀՀԿ-ն բերում է նոր սերնդի ներկայացուցիչներ, որոնք թաղային մականունավորներ, օլիգարխներ չեն, որոնք կրթված են, տարբեր լեզուներ գիտեն, որոնք ինտելեկտուալ են, «Ինչ, որտեղ, երբ» խաղալ գիտեն և այլն:

Այս ամենն իհարկե վատ չէր լինի, եթե դրա տակ լիներ համարժեք բովանդակություն, և այդ շերտը ոչ թե ծառայեր ՀՀԿ քրեաօլիգարխիկ բնույթի շղարշ, այլ լիներ իսկապես պետականության զարգացմամբ մտահոգ նոր սերունդ: Սակայն հանրությունն արդեն իսկ առիթներ ունեցել է տեսնելու, թե այդ իմաստով իրենից ինչ է ներկայացնում ՀՀԿ-ի նոր սերունդը, և հետևաբար հանրությանը դժվար չի լինելու պատկերացնել, թե ինչ կարող է նշանակել ՀՀԿ-ի սերնդափոխությունը:

Դա լինելու է ոչ այլ ինչ, քան ՀՀԿ-ի քրեաօլիգարխիկ ռեսուրսի մոտ վճարովի ծառայության անցած մի «սերունդ», որի խնդիրն է լինելու ավելի քաղաքակիրթ շղարշով կամ ծխածածկույթով ապահովել այդ քրեաօլիգարխիկ առանցքի անվտանգ և կայուն ապագան: Վերջին հաշով, սա լինելու է ՀՀԿ սերունդների մի կոնսենսուս, որտեղ քրեաօլիգարխիան գալու է պրագմատիկ եզրահանգման՝ ավելի լավ է բարձր վճարել ներկուսակցական նոր սերնդին իշխանական պաշտոններում, քան ստիպված լինել անընդհատ ապրել ամեն ինչ կորցնելու վախով և տագնապով:

 

 Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031