ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունն այն մասին, որ Հանրապետական կուսակցությունը պատրաստվում է քաղաքական դպրոց հիմնել, այդ դպրոցում «աշխատատեղերի» բաշխման մեկնարկը տվեց։ Քաղաքական դպրոցի մասին միայն դեռ տեղյակ ենք, որ կոչվելու է Անդրանիկ Մարգարյանի անունով։
«Փողի խնդիր չունեն, անշուշտ, դպրոց կամ հաստատություն բացելու համար, բայց շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ են ուզում անել։ Ես պիտի ասեմ, որ այդպիսի դպրոցներ բացվում են կուսակցություններին առընթեր, եւ հիմնական առաքելություններն այդ դպրոցների այն է, որ նրանք կուսակցության ծրագիրը շատ ավելի լայն շրջանակների համար մշակեն, ներկայացնեն, հետազոտեն, կուսակցությանն օգնեն դիրքորոշում կազմել իր ծրագրի շրջանակներում տեղի ունեցող երեւույթ ների մասին եւ, բնականաբար, այդ ամենն ավելի լայն զանգվածներին հասու դարձնելու համար մշակեն շատ պոպուլյար ձեւեր»,- նշում է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանն ու ընդգծում՝ որքան շատ կրթեն, այնքան, հավանաբար, մեր օգուտն է:
Եվ մի փոքր՝ եվրոպական մոդելների մասին. «Խնդիրը նա է, որ եթե, ասենք, այլ երկրներում՝ Գերմանիայում, Ավստրիայում, Բելգիայում, Հունգարիայում, եթե ունեն իրենց առընթեր դպրոցները եւ հիմնադրամները։ Օրինակ՝ Հունգարիայում կա Ռոբերտ Շումանի անվան հիմնադրամ, որը կից է այդ երկրի իշխող կուսակցությանը, որ ԵԺԿ անդամ է։ Այդ հիմնադրամը ոչ միայն Հունգարիայի երիտասարդների համար, ոչ միայն ԵՄ երկրների, այլեւ ոչ ԵՄ երկրների համար պարբերաբար թրեյնինգներ է կազմակերպում, որոնք բացատրում են, թե ինչ բան է ԵԺԿ-ն, ինչ բան է սոցիալ-դեմոկրատական արժեհամակարգը, աշխարհի երեւույթներին նայում են այդ տեսանկյունից, ներկայացնում են, թե ինչ բան է եվրոպական պառլամենտը, ինչ է ԵԺԿ խմբակցությունը եւ ինչպես է աշխատում։ Նույն բանն անում են Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական եւ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները, որոնք նույնպես ԵԺԿ անդամ են, որոնք նույնպես ունեն իրենց հիմնադրամները։ Արեւմտյան մոդելը սա է»։
Կարդացեք նաև
Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում