Լրահոս
Օրվա լրահոսը

Անհայտ անձինք իրենց տիրապետության տակ են վերցրել թռիչք իրականացնող ինքնաթիռը. Reuters

Մարտ 29,2016 10:56

Ալեքսանդրիա-Կահիրե թռիչքն իրականացնող EgyptAir ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռներից մեկը, թռիչքի պահին, հայտնվել է անհայտ անձի կամ անձանց հսկողության ներքո։ Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը։

Ինքնաթիռի հանդեպ վերահսկողություն իրականացնողները ստիպել են վայրէջք կատարել Կիպրոսի մայրաքաղաք Լառնակայի օդանավակայանում։ Ինքնաթիռը, Կիպրոսի ժամանակով 08:50 բարեհաջող վայրէջք է կատարել և արդեն սկսվել են բանակցությունները ինքնաթիռը վերադարձնելու ուղղությամբ։

Ավելի ուշ լրատվամիջոցները հաղորդեցին, որ ինքնաթիռը զավթել է մեկ հոգի և նա զինված է, ինչպես նաև հնարավոր է, որ ինքնաթիռում ռումբ տեղադրված լինի։ Տեղի ոստիկանությունը դեռևս չի ներկայացրել որևէ պարզաբանում։

Տեղեկացնենք, որ ինքնաթիռում գտնվում է 55 մարդ, որոնցից 7-ը ինքնաթիռի անձնակազմի անդամներ են։ Ավելի վաղ նշվում էր, որ ինքնաթիռում կա 80-81 հոգի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031