Լրահոս
Օրվա լրահոսը

Հոսանքի պարտքեր են կուտակել նաեւ մահացածները. «Հրապարակ»

Մարտ 29,2016 10:53

Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ Սպարտակ Լեւոնյանին ծանուցվել է, որ ինքը ՀԷՑ-ին պարտք է 2006 թվականին օգտագործած հոսանքի դիմաց։ Հորդորելով պարտքը մարել եռօրյա ժամկետում, ընկերությունը միաժամանակ զգուշացրել է, որ չվճարելու դեպքում ստիպված կլինի ժամկետանց պարտքը բռնագանձել դատական կարգով։

Այս պարագայում զավեշտն այն է, որ Սպարտակ Լեւոնյանն ու նրա կինն իրենց մահկանացուն կնքել են դեռեւս 2002 թվականին, ինչից հետո նրանց տան դռները կողպված են մինչ այսօր։ «Եթե 2002 թվականից այդ տանն ապրող չկա, դռները փակ են, ո՞նց կարա հոսանքի պարտք կուտակվի։ Կամ՝ ո՞րն է տրամաբանությունը, որ պարտքը հենց 2006-ի կուտակածն է, այլ ոչ թե, ասենք, 2007-ի կամ, ենթադրենք՝ 2010-ի»,- ասաց Սպարտակ Լեւոնյանի փեսան՝ Էջմիածնում բնակվող Ռուբիկ Վարդանյանը։

Նա ասաց նաեւ, որ ծանուցագիրը ՀԷՑ-ի աշխատակցից ստորագրել եւ ստացել է Սպարտակ Լեւոնյանի հարեւանը։ Թեեւ հարեւանն աշխատակցին ասել է, որ այդ տանը 14 տարի է՝ մարդ չի ապրում, եւ որ ծանուցագիրը գոյություն չունեցող մարդու փոխարեն ինքն ստանալ չի կարող, բայց, տեղի տալով աշխատակցի համառությանը, ի վերջո, որպես Սպարտակ Լեւոնյան, ստորագրել եւ վերցրել է ծրարը։

«Ոնց որ մահացածին պարտադրել են ստորագրել ու ստանալ թուղթը, թող այդպես էլ բերման ենթարկեն դատարան ու պարտքը բռնագանձեն»,- հեգնեց մահացածի փեսան։

Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031