Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եվրոպացի դիվանագետները պատասխանել են Էրդողանին. «Հաբերլեր»

Մարտ 29,2016 10:48

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ելույթներից մեկում դժգոհություն էր հայտնել, որ Ստամբուլում հավատարմագրված եվրոպացի հյուպատոսները մասնակցել էին «Ջումհուրիեթ» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի և նույն լրատվամիջոցի թղթակից Էրդեմ Գյուլի դատավարությանը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։

Էրդողանի արտահայտած դժգոհության վերաբերյալ հայտարարություն է տարածել Իտալիայի Արտաքին գործերի նախարարությունը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ եվրոպացի դիվանագետների հետաքրքրությունը Թուրքիայի դատաիրավական համակարգի և մասնավորապես երկու լրագրողների աղմկահարույց դատավարության նկատմամբ տեղավորվում է Թուրքիա-ԵՄ գործընթացի շրջանակներում և եվրոպացիներն ուզում են տեսնել, թե ինչ վիճակում է մի երկրի արդարադատության համակարգը, որը ուզում է անդամակցել Եվրամիությանը։

Տեղեկացնենք, որ լրագրողների դատավարությանը ներկա է եղել Թուրքիայում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարտին Էրդմանը, ինչպես նաև Ստամբուլում դիվանագիտական առաքելություն իրականացնող Անգլիայի, Կանադայի, Շվեյցարիայի, Գերմանիայի, Իտալիայի, Հոլանդիայի, Ավստրիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի հյուպատոսները։

Թուրքական «Ջումհուրիեթ» լրատվամիջոցի լրագրող Ջան Դյունդարն ու Էրդեմ Գյուլը 2015թ. նոյեմբերի 26-ին կանչվել էին Ստամբուլի դատախազություն՝ հարցաքննության, որի ժամանակ լրագրողներին տեղեկացվել էր դատախազության որոշումը՝ նրանց կալանավորելու մասին։ Դյունդարին և Գյուլին մեղադրանք էր առաջադրվել «Պետության անվտանգությանը վերաբերվող փաստերի հրապարակման, քաղաքական և զինվորական լրտեսության, գաղտնի փաստեր հրապարակելու համար»

։ Մեղադրանքի հիմք էին հանդիսացել նրանց հրապարակած մի քանի լուսանկարները, որտեղ հստակորեն երևում է, որ Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության (MİT) բեռնատարները բեռնված են եղել զինամթերքով, որը պետք է հասներ Սիրիայի հյուսիսի թուրքմեններին։

Երկրի իշխանությունները երկար ժամանակ պնդում էին, որ բեռնատարները, տանում էին բացառապես մարդասիրական օգնություն։

Երկու լրագրողները անազատության մեջ մնացին 92 օր, որից հետո փոխվեց նրանց նկատմամբ խափանման միջոցը։ Դատական գործընթացը դեռևս շարունակվում է։

Turkes-Levon

Հ.Գ. Ջան Դյունդարի անձնական կայքում, ի թիվս այլ հոդվածների, տեղադրված են մի քանի ծավալուն հոդվածներ, որտեղ լրագրողը անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին։ Հատկապես հետաքրքիր մանրամասներ է պարունակում Դյունդարի հոդվածը Լևոն Տեր-Պետրոսյանի և Ալփարսլան Թյուրքեշի (այս անձը «Գորշ գայլերի» գաղափարական հայրն է, Ազգայնական շարժում կուսակցության հիմնադիրը, բացի այդ Թուրքիայի փոխվարչապետ Թուղրուլ Թյուրքեշի հայրն է:)

1993թ. մարտի 12-ին, սփյուռքահայ Սամսոն Օզարարատի միջնորդությամբ, Փարիզում կայացած հանդիպմանը ներկա է եղել նաև Թուրքիայի ներկայիս փոխվարչապետ Թուղրուլ Թյուրքեշը՝ Ալփարսլանի որդին (տե´ս լուսանկարում):

Jan Dundar, Samson Ozararat

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031