Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ տարի առաջ Հրաչիկ Միրզոյանին դանակահարած անձը ազատության մեջ է

Մարտ 29,2016 10:35

Մեկ տարի առաջ՝ 2015 թ. մարտի 28-ին Գյումրիում անցկացվող Հիմնադիր խորհրդարանի հանրահավաքի ժամանակ ոստիկանության հանցավոր անգործության և անուղղակի աջակցության պայմաններում Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանին դանակահարած անձը դեռևս ազատության մեջ է:

Հաշվի առնելով, որ քաղաքացուն ծանր մարմնական վնասվածք պատճառած ոճրագործը ռեժիմի շահառուն է և ըստ էության գործել է նրա թելադրանքով, իրավապահ մարմինները նախ օրեր շարունակ իբրև թե չէին կարողանում հայտնաբերել նրան, իսկ կալանավորելուց ընդամենը մեկուկես ամիս անց գրավի դիմաց փոփոխեցին նրա խափանման միջոցը և արդեն մեկ տարի ձգձգում են այդ պարզունակ գործի նախաքննությունը՝ ոճրագործին հնարավորություն տալով մնալու ազատության մեջ:

Դրան հակառակ՝ Հրաչիկ Միրզոյանին դանակահարելուց 10 օր անց՝ ապրիլի 7-ին, ռեժիմի քաղաքական պատվերով նախապես՝ դեռևս փետրվարի 18-ին, անհիմն և ակնհայտ ապօրինի կերպով հարուցված քրեական գործով կեղծ մեղադրանքով կալանավորվեցին և մեկ ամիս անազատության մեջ պահվեցին Հիմնադիր խորհրդարանի վեց ներկայացուցիչներ՝ Ժիրայր Սէֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Պավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը և Գևորգ Սաֆարյանը:

Նրանցից Գևորգ Սաֆարյանը ռեժիմի քաղաքական որոշմամբ մեկ ուրիշ անհիմն և կեղծ մեղադրանքով երկրորդ անգամ կալանավորվեց 2016 թ. հունվարի 1-ին և մինչ օրս գտնվում է անազատության մեջ: Իրենց քաղաքական հայացքների և գործունեության համար հանիրավի և/կամ ակնհայտ անհամաչափ պատժաչափերով բանտերում են հայտնվել տասնյակ հայորդիներ՝ Շանթ Հարությունյանը և նրա ընկերները, Վոլոդյա Ավետիսյանն ու Հայկ Կյուրեղյանը:

Ուստի իրավապահ մարմինները պատժիչ գործիքի վերածած և քրեական տարրերի վրա հենվող հանցավոր ռեժիմին օրենքի և անկախ դատարանի առջև պատասխանատվության ենթարկելը շարունակում է մնալ որպես ազգային քաղաքական օրակարգի առաջնային հարց:

 

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարությունը

29 մարտի 2016 թ. Երևան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կես-լուրջ says:

    Եթե, աշկարա ասեն – այ ըտենց էլ պտի անենք, այնքան ժամանակ, մինչեւ որ մեր դեմ կանգնող չլինի ընդհանրապես, – այս դեպքում գոնե մարդկանց պարզ կլինի թե ինչի հետ է գործը: Նա ով հասկացել է արդեն, թքել ու մի կողմ է քաշվել – նահլաթ ձեզ էլ ձեր հառամած երկրին էլ! Միամիտները սակայն դեռ օրենքից ու իրավունքից են խոսում ու անտեղի ծեծ ու ջարդ ուտում: Սակայն հաստակաշի ու անկիրթ փառամոլների, անկուշտ ու աներես աթոռապաշտների, տականք սապնվողների հետ արժե արդյոք անվերջ քյալլա տալ? Կամ, ինչպես տալ, – եթե ամեն ջահել բողոքավորի դեմ 2-3 պատրաստված ու զինավորված բուղա են հանում, փողոցի ծախու խուժանը չհաշված? Պիտի հարցնեք անշուշտ – բա ինչ անենք? Հեչ! – ոչ մի բանի մի պետք չի խառնվել! Տներում փակվեք ու սպասեք,- եթե տոմսի փող դեռ չեք ճարել! Այնպիսի մի կոնտիգենտ է հավաքված, որ երբ տեսնեն դեմները մարդ չի մնացել, սկսելու են իրար ուտել! Ճիշտ է, այստեղ լուրջ հարց է ծագում, թե առաջ էշը կսատկի թե իշատերը?

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031