Ռուսական ռազմաբազայի ծանր տեխնիկան ու Ախուրյանի շաքարի գործարանի բեռնված՝ 30 տոննանոց տեխնիկան ամեն օր անցնում է Նոր Կյանք –Գեղանիստ ճանապարհով
Օրերս Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանը Արթիկ քաղաքում հանդիպեց այս տարածաշրջանի 26 գյուղապետերի հետ՝ լսելու գյուղերի խնդիրները:
Նոր Կյանքի գյուղապետ Արա Սուքիասյանը դժգոհեց, որ Նոր Կյանք –Գեղանիստ ասֆալտապատ ճանապարհը, որտեղ փոսալցման աշխատանքներ կատարելու համար անցած տարի Շիրակի մարզպետարանի 2 միլիոն դրամ է փոխանցվել, հայտնվել է աղետալի վիճակում, քանի որ ռուսական ռազմաբազայի ծանր տեխնիկան ու նաեւ Ախուրյանի շաքարի գործարանի բեռնված՝ 30 տոննանոց տեխնիկան ամեն օր անցնում է այդ ճանապարհով՝ ընդամենը 5 սանտիմետրանոց ասֆալտի վրայով: «Չգիտենք թե ինչ ձեւով ճանապարհը պահպանենք, համայնքներով անցնող ճանապարհը աղետալի վիճակում է»,- նեղվեց գյուղապետը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ