Հայաստանի հունահռոմեական եւ ազատ ոճերի հավաքականները նախապատրաստվում են Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին, որոնցից առաջինը՝ Սերբիայում, երկրորդը՝ Մոնղոլիայում, երրորդը՝ Թուրքիայում:
Լեւոն Ջուլֆալակյանը լրատվամիջոցներին փոխանցել է ապրիլին կեսերին Սերբիա մեկնող ըմբիշների անունները. 59 կգ՝ Ռոման Ամոյան, 75՝ Կարապետ Չալյան, 85՝ Արթուր Շահինյան, 130՝ Էդգար Խաչատրյան:
Ազատ ոճայինների գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ առաջին մրցաշարին մասնակցող ըմբիշների անունները կհրապարակի ապրիլի առաջին օրերին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ photolure.am-ի