Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն իր հաշվին անցյալ տարեվերջին ունեցել է 3,607,000.00 հազար դրամ: Այս մասին տեղեկանում ենք նախարարի հայտարարագրից, որը տեղակայված է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում: Վաչե Գաբրիելյանի եկամտի չափն, ըստ հայտարարագրի, կազմում է 16,154,850.00 դրամ: 2015-ին բարձրաստիճան այս պաշտոնյան ոչ գույք է գնել, ոչ էլ` վաճառել: Պաշտոնը ստանձնելու պահին` 2014 թվականին պարոն Գաբրիելյանն իր հաշվին ունեցել է 1,900,000.00 դրամ:
Իր հաշվին միլիոններ ունի նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Տարեվերջին նա իր հաշվին հայտարարագրել է 31 միլիոն դրամ: Տարեկան եկամուտների չափը կազմել է 7 միլիոն 957,472.00 դրամ: Պարոն Ասատրյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ տիկնոջ հայրը, նույնպես այդ ոլորտում է եւ զբաղեցնում է Աշխատանքի եւ զբաղվածության բաժնի պետի պաշտոնը: Այս նախարարն էլ անցյալ տարի նոր գույք չի գնել կամ վաճառել, փոխառություն չի տվել եւ չի վերադարձրել:
Առողջապահության նախարարը հայտարարագրել է 14 միլիոն դրամ տարեսկզբին: 2015-ի վերջում նախարարի հաշվի միջոցները կազմել են 16 միլիոն դրամ: Առողջապահության նախարար եկամտի չափը տարվա վերջում կազմել է 12,173,428.00 դրամ: Պարոն Մուրադյանի հանձնած կամ վերադարձրած փոխառությունն, ըստ հայտարարագրի, 48 հազար դոլար է, տարեվերջին փոխառության գումարը կազմել է 58 հազար դոլար: Պաշտոնը ստանձնելու պահին Արմեն Մուրադյանը հայտարարագրել էր 14,000,000.00 դրամն ու 48 հազար դոլարը:
Ի դեպ, նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո զգալի նվազել է պարոն Մուրադյանի տարեկան եկամտի չափը: Պաշտոնը ստանձնելիս առողջապահության նախարարի տարեկան եկամուտը կազմել է 39,190,765.20 ՀՀ դրամ:
Կարդացեք նաև
Արփինե Հովհաննիսյանը, որն արդեն մի քանի ամիս է զբաղեցնում է արդարադատության նախարարի պաշտոնն, իր հաշվին ունի 1 միլիոն 500 հազար դրամ: Նրա հայտարարագրից տեղեկանում ենք, որ մայրն աշխատում է նույն ոլորտում` զբաղեցնելով Էրեբունի եւ Նուբարաշեն ՔԿԱԳ-ի (ԶԱԳՍ) տարածքային բաժնի պետի պաշտոնը: Արփինե Հովհաննիսյանի շարժական եւ անշարժ գույքը, համաձայն հայտարարագրի, առկա է եղել պաշտոնը ստանձնելու պահին: Այս նախարարը փոխառություններ չի տվել եւ վերադարձրել: Արփինե Հովհաննիսյանի տարեկան եկամուտը կազմում է 8,497,328.00 դրամ:
Ի տարբերություն վերոնշյալ նախարարների, բարեկեցիկ ապրուստ ունի տարածքային կառավարման եւ զարգացման նորանշանակ նախարար Դավիթ Լոքյանը, որը պաշտոնը ստանձնելու պահին հայտարարագրել է 41 միլիոն 520000.00 դրամի բաժնետոմս, 37 միլիոն 150000.00-ի բաժնեմաս, 63 միլիոն 400000.00 դրամ կրկին բաժնետոմս: Նրա հաշվին կա 4 հազար դոլար, 2 հազար եվրո: Դավիթ Լոքյանի տարեկան եկամուտը Տարեկան եկամուտը կազմում է 4 միլիոն 600,000.00 դրամ:
Մյուս նախարարների ունեցվածքն, ըստ հայտարարագրերի` կներկայացնենք առաջիկայում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ