Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆինանսապես եկեղեցին շահագրգիռ էր, որ մեռելոցները շատ լինեին». ազգագրագետ

Մարտ 28,2016 20:00

Մեռելոցները հայոց աշխարհում շատ են եղել, հինգ տաղավար տոներին մշտապես հաջորդել են մեռելոցներ: Եթե ըստ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի, մեռելոցները ժամանակին եկեղեցուն փող աշխատելու հնարավորություն էր ընձեռում, ապա այժմ ժողովրդին եկեղեցի բերելու նպատակով է:

«Մեռելոցը բավական ընդգծված է եղել մեր երկրում: Կարելի է մի քանի պատճառ ասել՝ ինչու են հիմա մեռելոցներն այդքան շատ:

1. Հանգուցյալների նկատմամբ Հայաստանում շատ մեծ նվիրումի ու տագնապի խնդիր կա: 2. Հարյուր տարի առաջվա մշակույթում գերեզմանօրհնեքը եկամտի միջոց է եղել, այսինքն՝ այսօրվա նման չէր, որ մարդիկ գնում էին գերեզմանատուն ու հետ գալիս, բոլորն իրենց գերեզմաններն օրհնել էին տալիս, իսկ դա վճարովի ծառայություն էր եկեղեցու կողմից: Ֆինանսապես եկեղեցին շահագրգիռ էր, որ մեռելոցները բավական շատ լինեին:

Այսօր մեռելոցների խնդիրն այն է, որ տոն օրերին ժողովուրդը գնա ոչ թե գերեզմանատուն, այլ եկեղեցի: Սա հիմա ավանդականանում է, ընդ որում, վախենում եմ, որ տոնական օրենքում էլ ընդգրկվեն մեռելոցները»,- ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Ըստ նրա, մեռելոցները պահում են նաեւ դրոսում մեր դիվանագիտական ծառայությունները. «Տարվա հայտարարված հինգ մեռելոցներին չեն աշխատում: Սա էլ իր խնդիրներն ունի: Չեմ կարծում, որ եթե կրոնապետություն չես, այս աստիճան հանգուցյալների հետ կապ որեւէ երկիր ունի, բայց կարծում եմ, որ մեռելոց հայտարարելը մեծ անախրոնիզմ է: Եթե դատողությունն այն է, որ մեր ժողովուրդը սիրում է գնալ գերեզմանատուն, ապա վերջին հարյուրամյակում հիմնականում գնում էին սուրբ խաչին ու զատիկին հաջորդող երկուշաբթին: Ոչ էլ գիտեին, թե տաղավար օրերն ինչ էին, որ դրանից հետո գնային: Տպավորություն, է, որ գերեզման գնալու օրն ընտրելով ու հայտարարելով՝ մարդկանց զոռով ասում են, վեր կացեք, գնացեք գերեզմանոցներ ձեր հանգուցյալների հետ կապվեք, տխուր է: Խորապես վստահ եմ եղել, որ այստեղ կառավարությունը որոշում ընդունելու հարցում գործ չունի, անելիք չունի: Գերեզման գնալը պաշտոնապես կարգավորվելիք հարց չէ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031