Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Բուռնուչյանը՝ ՖԱՖ-ի ակցիայի մասին. «Բողոքի այլ ձեւեր գոյություն ունեն»

Մարտ 28,2016 19:40

«Ցանկացած մարդ իրավունք ունի իր կարծիքը հայտնելու։ Բայց նրանք կարգ են խախտել, որի համար սահմանված է համապատասխան տույժ։ Եթե դա լիներ Եվրոպայի առաջնության կամ Աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղի ընթացքում, հաստատ ֆինանսական շատ մեծ տույժեր կլինեին»,- այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ֆուտբոլ 365» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Գեւորգ Բուռնուչյանը։

Հիշեցնենք, որ մարտի 25-ին Հայաստանի եւ Բելառուսի միջեւ տեղի ունեցած խաղի ընթացքում ճայթուկով խաղադաշտ ներխուժեց մի երիտասարդ, որն, ինչպես հետո պարզվեց, Առաջին հայկական ճակատի (FAF) անդամ է։

Գեւորգ Բուռնաչյանն ասաց, որ բողոքի այլ ձեւեր գոյություն ունեն. «Հաշվի առնելով մեր երկրի ֆինանսական վիճակը, կարծում եմ՝ պաշտոնական խաղում այդպիսի բան անելը շատ մեծ ֆինանսական հետեւանքներ կունենար եւ անընդունելի է»։

FAF-ի անդամները մարտի 21-ին «Նոյյան տապան»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարել էին, որ որոշել էին պաստառներ պատրաստել ու իրենց երախտիքի խոսքն ասել հավաքանականում իր վերջին խաղն անցկացնող դարպասապահ Ռոման Բերեզովսկուն, սակայն նրանց արգելել են մարզադաշտ մտնել. «Լեգենդը գնում է առանց մեր ծափերի»,- ասել էր FAF-ի անդամ Էդգար Խաչատրյանը։

«Ֆուտբոլ 365» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում այս հայտարարությանը հաշվի առնելով այն, որ Բերեզովսկուն նվիրված ակցիա, համենայն դեպս եղավ, «Red Eagles»-ի անդամները պաստառներ էին փակցրել. «Գիտեք արդեն էմոցիաներն, այդ հայտարարություններն այնքան շատ են եղել ու արդեն մի քիչ աբսուրդի աստիճանի է հասնում։ Եկեք այդ էմոցիաները մի կողմ թողնենք եւ շատ լուրջ չվերաբերվենք դրանց»։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031