Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կարեն Վարդանյանն անհետանալուց առաջ բնակարանը հարեւանի անունով է ձեւակերպել». Դանիել Իոաննիսյան

Մարտ 28,2016 17:45

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանի տեղեկություններով, անհետացած իրավաբան Կարեն Վարդանյանը (լուսանկարում)  վերջին շրջանում մութ պատմությունների մեջ էր ընկել:

Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյան

«Մեզ հայտնի է, որ մի քանի օրով անձնական բիզնես գործերով ուզում էր գնալ Դուբայ: Զգուշացրել էր, որ մարտի տասնյոթին մի շաբաթով մեկնում է: Մեկնելուց մի քանի օր հետո պարզվում է, որ ինքը նախկինում իր բնակարանը գրանցել է հարեւանի անունով, որը շահել էր Կարենի վստահությունը: Կարենը 300.000 դրամի չափով կալանքի խնդիր ուներ, որ այդ կալանքը բնակարանի վրա չտարածվեր, Կարենի անունից բնակարանի նվիրատվություն է ձեւակերպվել հարեւանի անունով, հարեւանն էլ 22-ամյա երիտասարդ է: Կարենի մեկնելուց երկու օր հետո հարեւանը գալիս ու Կարենի իրերը հանում է տնից՝ հայտարարելով, որ բնակարանը վերավաճառել է այլ անձի:

Կարենը չի վերադառնում, չի պատասխանում ոչ մի գրածի, roaming-ում այդպես էլ չգրանցվեց: Կասկածում ենք, որ թրաֆիքինգ է եղել, որովհետեւ Կարենը բավականին միամիտ էր ու իրեն խաբելն այնքան էլ դժվար գործ չէր, թեեւ իրավաբանորեն գրագետ մարդ էր:

Համոզված եմ, որ խարդախությունն առկա է, որովհետեւ նախկինում էլ էր խարդախության զոհ եղել է: Իր հետ նույն տանը բնակվող ընկերն էլ վերջին անգամ Կարենին տեսել է օդանավակայան ճանապարհելիս»:

Կարենի ծնողները մահացած են, իր անհետացման վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում են տվել Կարենի մորաքույրերը:

Կարենը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության գլխավոր փորձագետներից էր:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031