Արդեն մեկ ու կես ամիս է՝ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի մասով որեւէ քննչական գործողություն չի կատարվել: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Հովիկ Արսենյանը, Գառնիկ Մարգարյանին մեղսագրվող արարքը չի համապատասխանում իրականությանը, քանի որ արարքի մեջ չկա հանցակազմ:
72-ամյա Գառնիկ Մարգարյանը մեղադրվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք եւ ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ: «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ