Առաջին անգամ Հայաստանում դաշնամուրային բացառիկ համերգով հանդես կգա ռուս աշխարհահռչակ դաշնակահար եւ դիրիժոր Միխայիլ Պլետնյովը: Հրավերը «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի կողմից է: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը:
Ճանաչված երաժիշտի համերգը կկայանա մայիսի 10-ին:
Պլետնյովը համարվում է մեր ժամանակների լավագույն երաժիշտներից մեկը, որը «համատեղում» է դիրիժորի, կոմպոզիտորի ու դաշնակահարի տաղանդը: Նա է հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարը եւ գլխավոր դիրիժորը Ռուսաստանի ազգային նվագախմբի: Պլետնյովն արժանացել է ինչպես իր երկրի բարձրագույն պարգեւներին, այնպես էլ «Գրեմիի» եւ այլ հեղինակավոր մրցանակների:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ telegraph.co.uk-ի: