Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիական բանակը ազատագրեց եւ ապահով տարածք յայտարարեց Փալմիր քաղաքը

Մարտ 28,2016 15:20

«ՍԱՆԱ».- 27 Մարտի առաւօտեան, սուրիական բանակն ու ժողովրդային ինքնապաշտպանողական խումբերը, բուռն բախումներէ ետք, վերջնականապէս ազատագրեցին հնագիտական Փալմիր քաղաքն ու ականազերծեցին անոր բոլոր հրապարակները, պատմամշակութային վայրերն ու օդակայանը։

«Իւնեսքօ»-ի համաշխարհային մշակոյթի ցանկին մէջ ներառուած Փալմիր քաղաքը ապահով տարածք յայտարարուեցաւ։

«ՍԱՆԱ»-ի տուեալներով ՏԱՀԵՇ ահաբեկչական խմբաւորումը քաղաք թափանցելէն ի վեր( Մայիս 2015-ին), ահաւոր սպանդներ գործեց՝ սպաննելով տեղւոյն բնակչութենէն աւելի քան 500 քաղաքացիներ եւ սուրիացի հնագէտ Խալետ ալ Ասաատ, ապա նաեւ քանդեց քաղաքի հնագիտական կարեւոր արժէքները, ինչպէս քաղաքի Յաղթանակի Կամարը, Պաալ Շամին եւ Պել տաճարները, ազգային թանգարանը եւ այլն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031