Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմքոմեդիի» տղաների համար սցենարի լուրջ փաստաթուղթ»

Մարտ 28,2016 15:15

«Դա այն խո՞ւմբն է, որը ոստիկանների համար, ամեն օր, 15-25 հոգով միտինգ է անում»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հարցին`ինչպես է վերաբերվում «Նոր Հայաստանի»՝ օրերս հրապարակած իշխանափոխության ճանապարհային քարտեզին:

Ճանապարհային քարտեզը երեք կետ է նախատեսում` հեռացնել վարչախմբին, անցումային կառավարում իրականացնել, արտահերթ ընտրություններ անցկացնել: Առաջին`վարչախմբին հեռացնելը «Նոր Հայաստանում» այսպես են պատկերացնում` քաղաքական եւ հասարակական ուժերը միավորվում են, ապա՝ ներգրավում ժողովրդական լայն զանգվածներին, հետո արդեն, արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով, ժողովուրդը վերջնագիր է ներկայացնում «ռեժիմի պարագլուխներին»: Քարտեզի իրականացման ճանապարհին նախատեսվում են նաեւ քաղաքացիական անհնազանդության միջոցներ՝ վարչական շենքերի շրջափակում, ճանապարհների ու փողոցների փակում:

Gagik_Meliqyan

Գագիկ Մելիքյանը եւ «Նոր Հայաստանի» անդամները, հիշեցնենք, «հին հաշիվներ» ունեն`ժամանակին, համազգային մոբիլիզացիայի դեռ նախնական շրջանում միմյանց անվանարկեցին, դատի տվեցին:

Այնուհանդերձ, ճանապարհային քարտեզ է հրապարակվել, «Նոր Հայաստան»-ը ծրագրում է նաեւ իշխանափոխության ավարտից հետո Սահմանադրական դատարանի միջոցով արգելել ՀՀԿ-ի գործունեությունը: Գագիկ Մելիքյանը հեգնում է. «Կարծում եմ, դա «Արմքոմեդիի» տղաների համար սցենարի լուրջ փաստաթուղթ կարող է լինել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031