Եվրոպական հատուկ ծառայությունները փնտրում են առնվազն 8 կասկածյալի, որոնք նրանց կարծիքով կապ ունեն Փարիզում եւ Բրյուսելում տեղի ունեցած հարձակումների հետ: Այս մասին հայտնում է CNN-ը:
Նրանց անունները թվարկված են 11 էջանոց անվտանգության տեղեկագրում, որը շրջանառվել է եվրոպական իրավապահ մարմիններում մարտի 23-ին՝ Բրյուսելի հարձակումներից մեկ օր հետո:
Համարվում է, որ կասկածյալներից բոլորը՝ բացի մեկից, կապեր ունեն Աբդելհամիդ Աբաուդի՝ Փարիզի հարձակման առաջնորդի կամ Սալահ Աբդեսլամի հետ՝ Փարիզի հարձակումը կատարածներից միակ կենդանի մնացածի հետ, որն այս ամսվա սկզբին ձերբակալվել էր Բրյուսելում:
Կասկածյալներից երեքը ապրել են կամ որոշ ժամանակ են անցկացրել համապատասխանաբար Նիդերլանդներում, Գերմանիայում եւ Շվեդիայում: CNN-ի աղբյուրը, ում հասանելի է այս անվտանգության տեղեկագիրը, մանրամասներ է ներկայացնել, մասնավորապես՝ լրատվամիջոցին հայտնի է ազատության մեջ գտնվող կասկածյալներից 2-ի ինքնությունը: Նրանք են՝ Նաիմ ալ Համեդը եւ Յոնի Պատրիկ Մեյնը:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ