Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի կառավարությունը կարագացնի նոր Սահմանադրությունը գրելու գործընթացը. Hurriyet

Մարտ 28,2016 13:20

«Նոր Սահմանադրությունը գրելու գործընթացը, որն իր մեջ ներառում է անցում խորհրդարանական համակարգից նախագահականի, կարագացվի՝ բավարարելու համար թուրք ժողովրդի ակնկալիքները»,- խոստացել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Այս մասին հայտնում է Hurriyet-ը:

Նշելով, որ ճանապարհային քարտեզն արդեն պատրաստ է, Դավութօղլուն ասել է, որ սահմանադրական հանձնաժողովը կազմվել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներսում:

«Այսօր մենք հանձնաժողովի անդամների հետ երկար եւ մանրակրկիտ աշխատանք ենք իրականացրել Դոլմաբահչե գրասենյակում»,- ասել է Թուրքիայի վարչապետը մարտի 26-ին Ստամբուլում կայացած Արտաքին տնտեսական կապերի խորհրդի Աշխարհի թուրք գործարարները ժողովի ընթացքում:

«Հաջորդ շաբաթվանից մեր հանձնաժողովը կսկսի գրել (նոր Սահմանադրությունը): Մենք ծրագրում ենք ավարտել հաջորդ ամսում: Այս գործընթացի ընթացքում մենք բաց ենք բիզնես աշխարհից յուրաքանչյուր առաջարկի համար»,- ավելացրել է նա: Դավութօղլուն կրկին նշել է, որ նոր Սահմանադրությունը կներառի անցում նախագահական համակարգի:

«Մենք մտադիր ենք կատարել բոլոր քայլերը  ժողովրդական եւ ազատական սահմանադրություն ունենալու համար, որը կորդեգրի նախագահական համակարգը»,- ասել է նա:

12 պատգամավորներից կազմված «Սահմանադրության համաձայնեցման հանձնաժողովի» (Թուրքիայի խորհրդարանական չորս կուսակցություններից 3-ական պատգամավորներ), առաջին հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 3-ին: Բայց այնուամենայնիվ, հանձնաժողովը փետրվարի 17-ին դադարեցրեց իր գործունեությունը՝ «Արդարություն եւ ազատություն» կուսակցության պահանջով, որ նոր կանոնադրությունը պետք է հիմնված լինի նախագահական համակարգի վրա:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031