Հորդանանն արտահայտել է իր մտադրությունը՝ դիմել Եվրասիական տնտեսական հանձնաժողով, որպեսզի բանակցություններ սկսվեն Եվրասիական տնտեսական միության և Հորդանանի միջև՝ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու համար։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Հորդանանի այս ցանկությունը նշված է ռուս-հորդանանական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության զարգացման միջկառավարական հանձնաժողովի երրորդ նստաշրջանի արձանագրություններում։
Փաստաթղթում նշվում է, որ, ի պատասխան հորդանանական կողմի այդ դիմումի, ռուսական կողմը խոստացել է, որ կստեղծվի համապատասխան հանձնաժողով, որը կուսումնասիրի նման համաձայնագիր կնքելու նպատակահարմարությունը։