Լրահոս
Օրվա լրահոսը

Իրադարձությունները Բրյուսելում սարսափելի ահաբեկչությունից գրեթե մեկ շաբաթ անց

Մարտ 28,2016 11:49

2016թ. մարտի 22-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում տեղի ունեցած ահաբեկչական պայթյուններից հետո քաղաքի կյանքը ոչ մի կերպ չի վերադառնում բնականոն հուն։ Հետահաբեկչական Բրյուսելում կատարվող իրադարձությունների ամբողջական պատկերի մասին գրում է բրիտանական The Telegraph-ը։

Բրյուսելում պլանավորված «Վախի դեմ քայլերթը» չեղյալ է հայտարարվել երկրի մայրաքաղաքում տեղի ունեցած զարգացումների հետևանքով, որոնց մասնակցել են բազմաթիվ երիտասարդներ։ Բրյուսելում հայտարարված սգո շաբաթը պետք է ավարտվեր համաժողովրդական «Վախի դեմ քայլերթով», որը կազմակերպելու առաջարկը հնչեցրել էր Եվրախորհրդարանը՝ ի նշան զոհվածների հանդեպ հարգանքի, և ի ցույց բոլորին, որ կյանքը շարունակվում է։

Brussels-2

Քայլերթը պետք է սկսվեր Բիրժայի հրապարակից, որտեղ ահաբեկչությունից անմիջապես հետո մարդիկ էին այցելում, ծաղիկներ թողնում, մոմ վառում՝ այդպիսով հարգելով սարսափելի ահաբեկչության հետևանքով զոհված մարդկանց հիշատակը։ Միայն սոցիալական ցանցերի միջոցով ակցիային մասնակցելու պատրաստակամություն էին հայտնում ավելի քան 10.000 քաղաքացիներ։

Ի պատասխան այս նախաձեռնությանը՝ Բելգիայի իշխանությունները առաջարկել էին հետաձգել ակցիան և խնդրել էին խուսափել մարդկային կուտակումներից, ինչը կարող էր նոր վտանգի և անհանգստությունների պատճառ դառնալ։ Սրանից բացի՝ բելգիական ոստիկանությունը ուժեղացված հսկողություն էր սահմանել հրապարակում և դրա շրջակայքում, որը, ինչպես ցույց տվեցին իրադարձությունների հետագա զարգացումները, անտեղի չէր։

Brussels-3

Կեսօրին մի շարք երիտասարդներ, սափրագլուխներ, որոնք ինչպես պարզվեց Բելգիայի ֆուտբոլային տարբեր ակումբերի երկրպագուներ էին և իրենց կոչում են «Խուլիգաններ» ներխուժել են հրապարակ և բողոքի ակցիա են իրականացրել իսլամական ուժերի դեմ, որոնք «իրենց սեփական երկրում սպառնում են խաղաղությանը»։ Ոստիկանական ուժերը անմիջապես ձեռնամուխ են եղել ակցիայի դադարեցմանը, որի հետևանքով բախում է տեղի ունեցել ակցիայի շուրջ 400 մասնակիցների և ոստիկանների միջը։ Անվտանգությունը ապահովող մարմինները ստիպված են եղել մահակների և ջրցան մեքենաների միջոցով ցրել բարկացած ամբոխը։ Ցուցարարների և ոստիկանների միջև բախումների հետևանքով ձերբակալվել է 10 քաղաքացի։

Այս ամենին զուգահեռ՝ Բելգիայի ոստիկանությունը շարունակում է գործողություններ իրականացնել ամբողջ երկրում, որոնց նպատակն է գտնել, չեզոքացնել ահաբեկիչներին՝ այդպիսով խուսափել ահաբեկչական հնարավոր այլ գործողություններից։ Մարտի 22-ից հետո բելգիական ոստիկանությունն արդեն իրականացրել է 13 գործողություն։

Ընդ որում` ահաբեկչության դեմ պայքարը ընդլայնել է իր սահմանները և Բելգիայի ուժային կառույցներին են միացել և ակտիվ համագործակցում են Ֆրանսիայի և Իտալիայի համապատասխան մարմինները։ Այդ համագործակցության արդյունքում Իտալիայի հարավում ձերբակալվել է ահաբեկչական կազմակերպությունների հետ համագործակցության մեջ կասկածվող Ջեմալ Օուալին։ Ձերբակալվածը Ալժիրի քաղաքացի է և լուրջ փաստեր կան ենթադրելու, որ հենց նա է կեղծել Բելգիայի օդանավակայանում ահաբեկչություն իրականացնողի անձնական փաստաթղթերը, ինչպես նաև ռումբեր է պատրաստել, որոնք օգտագործվել են 2015թ. նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար։

Բելգիայի ոստիկանության ձեռնարկած գործողությունների արդյունքում ոչնչացվել է 3 գրոհային և ձերբակալվել է ևս մեկ ալժիրցի, որը փորձել է փախչել ոստիկանական գործողության ժամանակ, և նրան հնարավոր է եղել ձերբակալել միայն այն բանից հետո, երբ ոստիկաններից մեկը կրակել է նրա ոտքին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031