Երեկ «Առավոտը» Կոմիտասի անվան պանթեոնում փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին հարցրեց՝ երբեւէ ձեր կառավարությունը կարո՞ղ է հաղթահարել Անդրանիկ Մարգարյանի ղեկավարած կառավարության այն բարձր շեմը՝ երկնիշ տնտեսական աճի: Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Մի՛ հակադրեք կառավարությունները: Մենք տնտեսական աճի նույն գիծը տանում ենք առաջ»:
Մեր հարցին՝ կհաջողվի՞ ապահովել երկնիշ տնտեսական աճ, նա այդպես էլ խոստումներ չտվեց՝ նորից պնդելով՝ մի՛ հակադրեք: Մեր դիտարկմանը՝ չենք հակադրում, բայց ակնհայտ է, չէ՞, տարբերությունը, հնարավո՞ր է վարչապետների կամ կառավարության կազմի խնդիրն է պատճառը, որ տնտեսական աճ չեք ապահովում, նա բազմանշանակ ժպտաց՝ ասելով. «Շնորհակալություն»: