Երեւանի Ա. Ղարիբյանի անվան 142 ավագ դպրոցում ինքնատիպ միջոցառումների պակաս չկա: Օրերս էլ այնտեղ նշվեց Պոեզիայի միջազգային օրը: Հնչում էին ժամանակակից բանաստեղծուհի Լուսինե Աղաջանյանի հեղինակած ստեղծագործությունները՝ սիրո ու մարդկային արժեքների թեմայով: Բանաստեղծուհու ստեղծագործությունների մասին խոսեց արվեստաբան, արվեստագետ Ս. Ղուկասյանը:
Ասմունքով հանդես եկան նաեւ դպրոցի աշակերտները, նրանք արտասանեցին իրենց ստեղծագործություններից: Միջոցառման ավարտին բանաստեղծուհին երախտիքի խոսք հայտնեց դպրոցի տնօրեն Ա. Միրզոյանին եւ ուսուցիչներին:
Արտասովոր օրն ավարտվեց 12-րդ դասարանի աշակերտուհի Թագուհու «Մայրիկ» երգի հնչյուններով ու մի քիչ էլ թաց աչքերով:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
26.03.2016