Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, շնորհավորելով Վրաստանի հայազգի քաղաքացիներին՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սուրբ Զատիկի կապակցությամբ, ասել է, որ Վրաստանը հպարտ է հայազգի իր զավակներով։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online լրատվական կայքը։
Վրաստանի վարչապետը և վրացի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելել են Թբիլիսիի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի։ Իր խոսքում Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին ասել է. «Ուզում եմ շնորհավորել մեր հայրենակից հայերին և բոլոր նրանց ովքեր նշում են Հիսուսի Հարության տոնը։ Զատիկի տոնը բարության հաղթանակն է խավարի նկատմամբ։ Մենք ուրախ ենք այսօր գտնվել այստեղ։ Մեր բարեկամությունը շատ կարևոր է և այն պետք է փայփայել։ Վրաստանը հպարտ է հայազգի իր զավակներով։ Մենք ուրախ ենք, որ միասին կառուցում ենք մի երկիր, որը մշտապես հպարտ է, որ ամբողջ աշխարհի համար՝ որպես մի քանի մշակույթների համատեղ գոյության վայր, դրական օրինակ է»։