2016թ. մարտի 27-ին Պակիստանի Փանջաբ նահանգի կենտրոնում՝ Լահորում, ահաբեկչական պայթյունի է տեղի ունեցել, որի հետևանքով, տարբեր աղբյուրների տվյալների համաձայն, զոհվել է 65-ից 72 մարդ, ավելի քան 300 հոգի էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը։
Դեքը տեղի է ունեցել Լահոր քաղաքի մանկական խաղահրապարակներից մեկում, որտեղ այդ պահին հանգիստն էին անցկացնում բազմաթիվ ընտանիքներ՝ իրենց երեխաների հետ միասին։ Ահաբեկչության հետևանքով տուժողների մեծամասնությունը քրիստոնյաներ են, որոնք նշում էին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սուրբ զատիկի տոնը։ Պայթյունը տեղի է ունեցել խաղահրապարակի մանկական զվարճանքի օբյեկտից մի քանի մետր հեռավորության վրա։
Իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Թալիբան շարժման շառավիղներից մեկը համարվող Ջամաաթ ուլ-Ահրար կազմակերպությունը։
Աշխարհի տարբեր լրատվամիջոցների հաղորդած տվյալների համաձայն՝ Պակիստանի ահաբեկչությանը զոհ է գնացել 65-72 մարդ։