Նախօրեին ԲՀԿ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովը կազմակերպել էր քննարկում՝ եզդի կանանց կրթության իրավունքի խախտման թեմայով: Քննարկմանը ներկայացվել է ԲՀԿ ազգային փոքրամասնությունների և «Սինջար եզդիների ազգային միավորման համատեղ զեկույցը՝ «Եզդի կանանց կրթության իրավունքի խախտումը թեմայով: Զեկույցի համահեղինակ Զուզան Խուբոյանը ներկայացրել է իր դիտարկումները նշյալ խնդրի շուրջ՝ առաջարկելով կրթության իրավունքի խախտման դեմ պայքարելու համար իրազեկության բարձրացման անհրաժեշտ մեխանիզմներ։ Զեկույցի մեկ այլ համահեղինակի՝ Զարիան Սմոյանի գնահատմամբ՝ «Ծնողների պարտադրանքով եզդի աղջիկների դպրոց չհաճախելը և վաղ ամուսնությունը մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը խաթարում է երեխայի առողջությունը, կրթության իրավունքը և ապագայի հեռանկարները-,հավելելով, որ բարձրացված խնդիրների լուծման գործում մեծ դերակատարում ունի նաև պետությունը, որը պետք է մշակի այնպիսի մեխանիզմներ, որոնք կարգելեն ծնողներին խախտել սեփական երեխաների՝ օրենքով սահմանված կրթության իրավունքը։
ԲՀԿ մամուլի ծառայություն