Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Ղազանչյանը դերասանի մասին անեկդոտ հիշեց

Մարտ 26,2016 22:37

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում այսօր կայացավ Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնած «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:

Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը մրցանակներ շնորհելուց առաջ դերասանի մասին անեկդոտ հիշեց. «Մի առաջնակարգ դերասանի ատրճանակ են տալիս… ինչպես գիտեք, որ բոլոր դերասաններն «առաջնակարգ» են լինում: Ասում են` դիմացդ մի ռեժիսոր է, Հիտլերը եւ Ստալինը: Ունես երկու փամփուշտ: Ո՞ւմ էս սպանելու: Բնականաբար, առաջինը սպանում է ռեժիսորին: Ինչ վերաբերում է երկրորդ փամփուշտին, դերասանն ասում է, որ առաջինը ստուգիչ կրակոց էր` գլխին: Այսպես, երկու փամփուշտն էլ բաժին է հասնում ռեժիսորին»:

Ղազանչյանը ներկաների ծափողջույնների ներքո հավելեց. «Սիրելի դերասաններ, ինչքան էլ սպանեք, միեւնույնն է, առանց ռեժիսորի յոլա չեք գնալու, դա մեկընդմիշտ իմացեք…»:

Մրցանակակիրների մասին` քիչ ուշ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031