Հայաստանում ՌԴ դեսպանատանն ուժեղացված անվտանգություն է իրականացվում: Այսօր անվտանգության աշխատակիցները այստեղ կանգնած էին ինքնաձիգներով:
ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից չհերքեցին, որ անվտանգությունը հատուկ է ուժեղացվել. «Հաշվի առնելով թե ինչ է կատարվում աշխարհում, Բրյուսելի ահաբեկչությունից հետո, որոշում կայացվեց ուժեղացնել անվտանգությունը»,- «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ասացին դեսպանատան մամուլի ծառայությունից, սակայն վստահեցրին, որ շարունակում են աշխատել սովորական ռեժիմով:
Հրապարակումն ամբողջությամբ՝ այստեղ: