Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստորագրահավաք՝ ի զորակցություն Ռուզան Եղնուկյանի

Մարտ 26,2016 18:41

«Հայ կանանց ճակատը» մարտի 26-ին ստորագրահավաք է սկսել՝ «Մի խոշտանգիր կնոջը, ոստիկան» խորագրով՝ ի զորակցություն Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով տուժած Ռուզաննա Եղնուկյանի և ընդդեմ Հայաստանում տեղի ունեցող ոստիկանական բռնությունների: Ստորագրահավաքը կազմակերպված է մինչեւ ապրիլի 7-ը:

Լրագրողների հետ զրույցում «Հայ կանանց ճակատի» անդամ Կարա Չոբանյանը ասաց, որ ստորագրահավաքի ավարտից հետո ճակատը պատրաստվում է երթ անցկացնել. «Ստորագրահավաքը նպատակ ունի ցույց տալ, որ այդքան մարդ ոչ միայն տեղյակ է, այլեւ դեմ է: Որովհետեւ կան մարդիկ, որոնք դեմ են, բայց  տեղյակ չեն, չեն հետաքրքրվում, այդ պատճառով էլ տեղյակ չեն»:

Անդրադառնալով քննադատություններին՝ Կարա Չոբանյանն ասաց, որ անտեղի քննադատություններ են հնչել. «Կանայք իրենք նախաձեռնել են առաջինը դուրս են եկել: Ոչ ոք մեզ ոչինչ  չի հրահանգել»: скачанные файлы скачанные файлы скачанные файлы скачанные файлы

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ էր անդրադարձել ակցիային՝ նշելով, որ տեղի է ունեցել մի բան, որ մեր մենթալիտետի համար կամ մեր մայրաքաղաքում, մեր երկրում, կարծես թե, առաջին անգամ տեղի ունեցավ . «Մեր երկրում ընդունված չի եղել, որ կանայք մեխեն իրենց, միգուցե դա այլ ձեւ է: Ես դատախազի ու դատավորի գործառույթ չեմ ուզում վերցնել, ակցիան դիտելով՝ տպավորություն ունեմ, որ ոստիկանները չէին ցանկանում բախումներ»:

Կարա Չոբանյանը ասաց, որ պայքարի մեջ բոլոր ձեւերն էլ ընդունված են. «Ի՞նչ է նշանակում ընդունված չէ: Շատ բաներ ընդունված էին, հետո փոխվեցին ընդունված չեն: Կանայք պարտավոր չեն անել այն, ինչ ընդունված է, անում են այն, ինչ հարմար են գտնում: Եվ երբ որ մարդը դուրս է եկել ցույցի, պայքարի գլուխը սափրելով էլ կարող է բողոքել, պառկելով էլ, վազվզելով էլ, ցատկելով էլ, երգելով էլ, գոռալով էլ՝ հնարավոր բոլոր միջոցներով»:

Նա նշեց, որ առաջիկայում պատրաստվում են նման բողոքի ակցիաներ անցկացնել. «Պայքարը երկարատեւ պետք է լինի: Պայքարի դուրս եկած մարդը 1-2 ճնշումներից չի ընկրկում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «Մի խոշտանգիր կնոջը, ոստիկան»

    այսինքն՝
    որ ուզենաս, խոշտանգիր տղամարդուն,
    միայն թէ՝ հանգիստ թող կիները

    խտրականութեան քարոզ է այս

    սեռային հաւասարութիւն նշանակում է որ չպիտի լինի նաեւ ոչ մի տարբերութիւն, թէ ոստիկանը խոշտանգել է տղամարդուն, կամ կնոջ

    (եթէ իրոք խոշտանգում եղել է, անշուշտ.
    Ռուզաննան ինք իսկ պարկեշտութիւնը ունի ասելու թէ չի յիշում, ընդհանուր իրարանցումին մէջ՝ չի նկատել, թէ ճիշդ ինչ է պատահել, որու պատճառով է գետին ինկել. )

    սակայն կոպիտ փրոփականտա կը շարունակվի

    այստեղ ել, կանանց իրաւունքների շահագործումով

    Մաքիավելական մօտեցում

  2. Հ.Շ. says:

    ի դէպ, խի՞ վիդեո չունեն,
    որ ցուցաբերեն ինչ որ ուզում են տարածել, այս պարագային…

    նոյնպէս՝այդ Ամանորի դէպքի առիթով,
    ուր այդ տղան ոստիկանի հետ ինչ-որ հարց է ունեցել,

    footage-ը ո՞ւր ա, այս պարագաներին…

    մինչ, Բերձորի առիթով՝ կարգին կինո սփռվեցաւ,
    բոլորս խիստ յուզվեցանք,
    շատ լաւն էր,
    պրավո

    անհամար այֆոնները, տեսախցիկները, մէկ-մէկ խանգարվո՞ւմ են,
    ըստ պատահարի…

    բացայայտ կարելիութիւն է որ քրոջս Ռուզաննայի գլուխը – ակամա – արիւնող ցուցարարը հիմա ել բողոքի ցոյց է կատարում նոյն գլխի արյան կապակցությամբ

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031