Մարտի 26-ին, ժամը 17.30-ին աջ ուսի հրազենային վնասվածքով Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Նոյեմբերյանի տարածաշրջանի Պտղավան գյուղի 32-ամյա բնակիչ Աշոտ Հայկի Ռեւազյանը: Նա պայմանագրային զինծառայող է, վիրավորվել է Կոթի գյուղի սահմանագոտում: Գնդակը կոտրել է նրա աջ ուսի ոսկորը, նրա վիճակը բավարար է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: