Լրահոս
Օրվա լրահոսը

Աթլետիկայի շրջանային առաջնություն Բերձորում

Մարտ 26,2016 16:20

Մարտի 24-ին Բերձորի մարզադաշտում տեղի ունեցավ թեթև աթլետիկայի Քաշաթաղի շրջանի թիմային և անհատական առաջնություն, որին մասնակցեցին Բերձորի Վահան Զատիկյանի անվ. թիվ 2, Ծիծեռնավանքի Վարագ Առաքելյանի անվ., Ծաղկաբերդի Աշոտ Նավասարդյանի անվ., Մարտունաշենի Մարտուն Պապիկյանի անվ. և Վուրգավանի միջն. դպրոցների աշակերտները: Առաջնությունը կազմակերպել էր շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժինը՝ ԼՂՀ ԿԳՍ նախարարության և շրջվարչակազմի աջակցությամբ:

DSCN7740

Ըստ կանոնակարգի՝ թիմերը մրցեցին 100, 400, 800 և 1500 մետր վազքում, հեռացատկում և 400մ փոխանցավազքում: 1500 մետր վազքում մրցեցին միայն տղաները: 100մ վազքատարածքում տղաներից առաջինը տեղ հասավ Բերձորի թիվ 2 դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հարություն Հարությունյանը՝ 12, 8վ, երկրորդը նույն դպրոցից Վարդան Հովեյանը(10-րդ դասարան-13, 75վ), երրորդը Հարություն Պետրոսյանն էր՝ 14,5վ(Վուրգավանի դպրոց): Աղջիկներից հաղթող ճանաչվեց Իրինա Մանասյանը՝ Մարտունաշենից(16,44վ), երկրորդ տեղը գրավեց Տաթև Հակոբյանը(16, 64վ-Բերձոր), իսկ երրորդը՝ Մարտունաշենից Լուսինե Հարությունյանը(16,85վ): 400 մետր վազքուղին ամենաշուտը՝  1,02ր ժամկետում հատեց Արցախ

Հովսեփյանը(Մարտունաշեն), երկրորդ և երրորդ տեղերը բաժին հասավ Բերձորի թիվ 2 դպրոցի աշակերտներ Վարդան Հովեյանին(1,04ր) և Հայկ Դավթյանին(1,05ր): Աղջիկներից Աննա Կիրակոսյանը (Ծաղկաբերդ) և Սուսաննա Գագրեյանը(Վուրգավան) հավասար 1,10ր ժամկետում հատեցին 400մ տարածքը և գրավեցին առաջին տեղը: Մարիամ Մատինյանը(Բերձոր) 1,11 րոպեում տեղ հասավ, իսկ Մարիամ Գագրեյանը(Վուրգավան)՝ 1,12 րոպեում: Մրցույթը գնալով ավելի աշխույժ դարձավ ու դժվար 800 և 1500 մետր վազքատարածքը հատելիս: Տղաներից 800 մետրը Հարություն Պետրոսյանը՝ Վուրգավանից և Սարգիս Մովսեսյանը՝ Բերձորից,  հատեցին 2,13, Գրիգոր Խաչատրյանը՝ Մարտունաշենից՝ 2,16, իսկ Գոռ Հասրաթյանը՝ Ծաղկաբերդից՝ 2,18 րոպեում: Աղջիկներից հաղթող դարձավ Իրինա Մանասյանը՝ Մարտունաշենից-2,34ր, երկրորդը Տաթևիկ Ասոյանն էր՝ Բերձորից-2,35ր, երրորդը՝ Սուսաննա Գագրեյանը՝ Վուրգավանից-2,37ր: Առավել հետաքրքիր էր տղաների 1500 մ վազքը, որին մասնակցեցին 2 խումբ՝ յուրաքանչյուրում 3 մասնակից: Մարտունաշենի դպրոցի աշակերտ Գրիգոր Խաչատրյանն այդ տարածքը հաղթահարեց 4,54 րոպեում, Վարդան Վարդանյանը(Ծաղկաբերդ)՝ 4,57ր, իսկ երրորդը Հարություն Հարությունյանն էր Բերձորից(5,45ր): Հեռացատկում մրցեցին գրեթե բոլոր մասնակիցները: Տղաներից առաջին տեղը(2, 3մ) գրավեցին 2 մարզիկ՝ Հարություն Հարությունյանը՝ Բերձոր և Արթուր Հարությունյանը՝ Ծիծեռնավանք:

Արցախ Հովսեփյանը(Մարտունաշեն)՝ 4 սմ պակաս հեռավորություն հաղթահարեց, իսկ Վարդան Հովեյանը(Բերձոր) և Արթուր Կյուրեղյանը(Վուրգավան) ցատկեցին 2, 23մ տարածք:  Աղջիկներից 2 մետրը հաղթահարող չեղավ: Ծաղկաբերդի դպրոցի աշակերտուհի Մելինե Սնեցունցը ցատկեց 196սմ, Տաթև Հակոբյանը(Բերձոր)՝ 187սմ, իսկ Աննա Կիրակոսյանը(Ծաղկաբերդ)՝ 180սմ: 400մ փոխանցավազքում առաջինը Բերձորի թիմն էր՝ 54, 97վ, երկրորդը՝ Մարտունաշենինը՝ 55,03վ, երրորդը՝ Ծիծեռնավանքինը՝ 57, 97վ: Առաջնության անմիջական կազմակերպիչ, ԿՍ բաժնի առաջատար մասնագետ(սպորտգծով տեսուչ) Արմեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ վերջնական արդյունքում առաջին տեղը նվաճեց Բերձորի թիվ 2 դպրոցի թիմը, երկրորդը՝ Մարտունաշենի, երրորդը՝ Ծաղկաբերդի դպրոցների թիմերը: Առաջնության գլխավոր մրցավարն էր Բերձորի թիվ 2 դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Թամարա Հովհաննիսյանը, մրցավարները՝ ԿՍ բաժնի առաջատար մասնագետ Ռոբերտ Պետրոսյանը, Օրբել Այվազյանը(Ծաղկաբերդ) և Անահիտ Ասոյանը՝ Բերձոր: Առաջնությանը ներկա եղավ նաև շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը:  Վերջում զրուցեցի մասնակից աշակերտների հետ: Գոհ էին, որ մասնակցեցին առաջնությանը, ցանկացան հաճախակի լինեն նման առաջնություններ: Կարևորեցին նաև այն, որ նոր ընկերներ ունեցան, տարբեր դպրոցների սաները ծանոթացան: Վուրգավանի թիմից Գրիգոր Հակոբյանը, Հարություն Պետրոսյանը և Արթուր Կյուրեղյանը Բերձորի մարզադպրոցի ձյուդոյի Ուռեկանի մասնաճյուղի սաներ են, մասնակցել են հանրապետական մրցաշարերի, արժանացել մրցանակների:

Մարտի 25-ին Բերձորի Վահան Թեքեյանի անվ. թիվ 1 միջն. դպրոցի դահլիճում կայացավ հանդբոլի շրջանային առաջնություն, որ դարձյալ կազմակերպել էր շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժինը: Մասնակցեցին Բերձորի թիվ 2, Գողթանիկի, Աղաձորի, Արծվաշենի, Գետամեջի և Երիցվանքի Մանվել Գրիգորյանի անվ. միջն. դպրոցների թիմերը: Առաջին տեղը գրավեց Բերձորի թիվ 2, երկրորդը՝ Գողթանիկի, երրորդը՝ Երիցվանքի դպրոցների թիմերը:

  Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031