«Այս պարտությունը նշանակում է, որ լրագրողներն ավելի ուժեղ են, պարապած են: Իրենք բավականին լավ, մարտունակ թիմ ունեին, մենք առաջին անգամ էինք այսպես խաղում: Մյուս խաղին կարծում եմ` ավելի լավ կլինի: Այպիսի հաշիվ ես չէի ակնկալում: Մեր սխալների պատճառով պարտվեցինք, 3:0-ից հետո խաղը կորեց»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ այսօր «Դինամո» մարզադաշտում ԱԺ պատգամավորների եւ լրագրողների միջեւ ֆուտբոլային խաղ տեղի ունեցավ, որի ընթացքում վերջիններս 14:2 հաշվով հաղթեցին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է արդյոք, որ Ազգային ժողովի թիմում ընդգրկվեն պատգամավորներ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), Առաքել Մովսիսյանը (Շմայս) եւ Նահապետ Գեւորգյանը. «Ես կարծում եմ, որ եթե Դուք պատգամավոր դառնաք պարոն Շամշյան, Դուք մեր թիմի կենտրոնական պաշտպանը կլինեք»,- պատասխանեց Շարմազանովը:
Մյուս հարցին, թե հնարավոր է, որ կանայք էլ ընդգրկվեն թիմում եւ Հերմինե Նաղդալյանն էլ մասնակցի խաղերին, Էդուարդ Շարմազանովը բացասական պատասխան տվեց. «Հերմինե Նաղդալյանն ավելի հնարավոր է, որ լինի թիմի գլխավոր մարզիչ»:
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ
Կորեց չէ, այլ՝ կորավ: Ո՞ր մեկդ եք այդ չափով կաղում հայերենից: