«Նախորդ խաղն ընկերական էր եւ առաջին խաղակեսից հետո հաշիվը 0:0 էր: Պարզապես երկրորդ խաղակեսին մեր ֆիզիկական հնարավորությունները թույլ չտվեցին, որպեսզի ավելի լավ հանդես գանք»,- այս մասին «Դինամո» մարզադաշտում լրագրողների եւ պատգամավորների միջեւ տեղի ունեցող ֆուտբոլային խաղից առաջ ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ նախորդ խաղում ԱԺ պատգամավորները 2:0 հաշվով պարտվեցին լրագրողներին: Իսկ այս խաղն, ըստ Էդուարդ Շարմազանովի, ընկերական չէ եւ պետք է պայքարեն. «Մեր թիմն է վատը չէ: Տղաներն արդեն նորմալ պատրաստ են: Լրագրողների դեմ բարդ է խաղալը, որովհետեւ նրանք բոլորը նախկին սպորտսմեններ են»:
ԱԺ փոխնախագահն նաեւ նշեց, որ լրագրողներն ավելի համախմբված են խաղում, իսկ իրենք՝ ոչ. «Իհարկե կարող ենք հաղթել, եթե չկարողանայինք, ինչո՞ւ պետք է գայինք: Իրենց թիմը բայց ուժեղ է: Ամեն դեպքում եւ մեզ, եւ իրենց շատ դժվար խաղ է սպասվում»:
Նա նաեւ տեղեկացրեց, որ այս խաղին մասնակցելու համար հրավեր են ուղարկել նաեւ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին, սակայն նրանք չեն ընդունել: Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ փորձեն ֆուտբոլի միջոցով ընդդիմադիրներից «մուռ հանել», Շարմազանովը պատասխանեց. «Չէ, չէ նման խնդիր չկա: Ընդդիմադիրները մեր ընկերներն են»:
Կարդացեք նաև
Նշենք, որ առաջին խաղակեսից հետո լրագրողները հաղթում են 6:1 հաշվով:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ