Բելգիական Belge լրատվական գործակալությունը տեղեկություններ է հրապարակել, որտեղ նշվում է, որ 2016թ. փետրվարին երկրում անցկացված հակաահաբեկչական գործողությունների արդյունքում ի հայտ են եկել մի շարք փաստաթղթեր, որոնցից պարզ է դառնում, որ ահաբեկիչները նախատեսվում էին մի շարք գործողություններ իրականացնել Բելգիայում։
Բելգիական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աթենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է Բելգիայի օդանավակայանի քարտեզը։ Դա այն նույն բնակարանն էր, որտեղ հանգրվանել էր 2015թ. նոյեմբերի 13-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ահաբեկչություն իրականացնողներից Աբդելհամիդ Աբաուդը։
Նշվում է, որ ավելի վաղ, հղում կատարելով հունական ոստիկանության ներքին աղբյուրների վրա, նման տեղեկություններ էին տարածել հունական ԶԼՄ-ները։ Այնուամենայնիվ, Հունաստանի դատախազությունը չի հաստատել լրատվական գործակալության տարածած այս փաստը։
Տեղեկացնենք նաև, որ 2016թ. Բելգիայում իրականացված հակաահաբեկչական լայնամասշտաբ գործողությունների ընթացքում մի շարք փաստաթղթեր են հայտնաբերվել, որից պարզ է դարձել, որ Բելգիայում նախատեսվում էր իրականացնել մի շարք ահաբեկչություններ։ Դրանց կազմակերպիչներից գլխավորը հենց Աբդելհամիդ Աբաուդն էր, որը կարողացել էր խուսափել ձերբակալությունից քանի որ, հակաահաբեկչական գործողությունների օրերին, գտնվել է Սիրիայում։ Ահաբեկիչը հետագայում Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները իրականացնողների շարքերում էր։ Աբաուդը ոչնչացվեց Փարիզի ահաբեկչությունից մի քանի օր անց՝ Ֆրանսիայի ոստիկանության իրականացրած հատուկ գործողությունների ժամանակ։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 13-ին ահաբեկչական մի շարք գործողություններ տեղի ունեցան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, որոնց զոհ գնաց 130 մարդ։ 2016թ. մարտի 22-ին ահաբեկիչների թիրախը Բրյուսելն էր։ Նրանց իրականացրած գործողությունների հետևանքով զոհվեց 31, վիրավորվեց ավելի քան 300 մարդ։