Հարցազրույց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ
-ՀԱԿ խմբակցության քարտուղար Լեւոն Զուրաբյանը նամակ է ուղղել ԱԺ նախագահին, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, նաեւ ձեզ, ուր առաջարկում է Ընտրական օրենսգրքի ընդունման գործընթացը կառուցել «լայն կոնսենսուսի վրա», եւ շեշտում` 4+4+4 ձեւաչափը պետք է լինի առանցքային գործիքը: Ի՞նչ ասել է «առանցքային», ՀԱԿ-ը կարեւորելով սեփական առաջարկը` փորձում է ստվերե՞լ մյուսները:
-Դիտարկումը ճիշտ է, չի կարելի թերագնահատել այլ ձեւաչափ կամ առաջարկություններ ներկայացնողներին, քննարկումների մասնակիցներին կամ համարել նրանց ոչ առանցքային: Լավ է, որ ՀԱԿ-ի ինքնագնահատականը բարձր է, բայց մեզ համար առանցքային են բոլոր ձեւաչափերը, առանցքային է այն մտահոգ քաղաքացու առաջարկը, որը չունենալով քաղաքական ակնկալիքներ, բայց լինելով երկրի ապագայով մտահոգ, եկել ու մասնակցում էր մեր կազմակերպած լսումներին` հայտնելով իր տեսակետները:
Ուզում եմ բոլորն իմանան, որ իշխանության համար ամեն մի առաջարկ ու մոտեցում առանցքային է: Այս պահին ինձ մոտ որպես հանձնաժողովի նախագահ կան մոտավորապես երեք տասնյակից ավելի առաջարկություններ, որոնք ուղարկել են տարբեր քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ, անհատ քաղաքացիներ, սոցիալական տարբեր խավերի ներկայացուցիչներ:
Մենք ամենեւին տարբերություն չենք կարող դնել, թե առաջարկ ներկայացնողը ով է, կամ ինչ ուժ է, պատրաստ ենք բոլորի հետ հավասարապես քննարկել նախագիծը:
Կարդացեք նաև
Եթե ՀԱԿ-ը համախմբեր ամբողջ քաղաքական դաշտն ու առաջարկեր քննարկումներ ծավալել, այլ բան կլիներ։ Սակայն 4 հկ-ով փորձում են ներկայացնել ամբողջ հասարակական սեկտորը, իրենց համարում իրավասու մյուսների փոխարեն խոսելու հարցում: Անկախ նրանից, թե ՀԱԿ-ը ի՞նչ ձեւաչափով կներկայանա, բազմիցս նշել ենք, հիմա դարձյալ ասում եմ` մենք պատրաստ ենք նրանց հետ նույնպես աշխատել` ինչպես բոլորի:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: