Լրահոս
Օրվա լրահոսը

Հսկայական գումարներ ուղղակի ջուրը լցվեցին. «Հայկական ժամանակ»

Մարտ 26,2016 12:08

Մեր տնտեսությունը եւ ընդհանրապես երկիրը որակական զարգացում չի ապրում:

Ժամանակ առ ժամանակ արձանագրվում են, իհարկե, տնտեսության քանակական փոփոխություններ. նավթի գինը աշխարհում բարձրանա՝ Ռուսաստանից Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտները կաճեն, մարդիկ մի քիչ «շատ կուտեն»: Նավթի գինը նվազի՝ տրանսֆերտները կպակասեն, սոված մարդկանց թիվը կավելանա…:

Ինչո՞ւ է այսպես:  Դա, բնականաբար, պայմանավորված է նրանով թե ինչպես է կառավարվում երկիրն ընդհանրապես եւ տնտեսությունը՝ մասնավորապես: Ի՞նչ արժեքներ, ի՞նչ մտահորիզոն ունեն մեր կառավարողները: Նկատե՞լ եք արդյոք, թե ինչպես են  Հայաստանում ծախսվում պետական, այսինքն հանրային միջոցները: Դրանցով սովորաբար գնվում են ամենաթանկ ու ամենաճոխ ապրանքները: Վերջին օրինակը յուրաքանչյուրը ավելի քան 2000 դոլար արժողությամբ ալկոտեստերներն են: Դա աշխարհում ամենաթանկը համարվող ալկոտեստերներից են: ՀՀ ոստիկանությունը 60-70 դոլարանոց ալկոտեստերները թողած՝ գնել է 2000 դոլարանոցը: Դեռ մի կողմ թողնենք, որ գնման ընթացքում ահագին փող է «լվացվել». էժան ալկոտեստերներ էլ գնեին, էլի փող էին «լվանալու»: Գլխներին կպչի: Բայց ինչո՞ւ ամենաթանկը:

Եթե սա լիներ միակ օրինակը, նույնիսկ ուշադրություն էլ չէինք դարձնի: Մի քանի տարի առաջ կառավարությունը որոշեց, որ Հայաստանի բոլոր տնտեսվարողները պետք է ունենան նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաներ: Դրանց ֆունկցիոնալ հնարավորությունները մեկ հոդվածի ծավալներում հնարավոր չէ թվարկել: Ու այդ «նոր սերնդի» համար մեր տնտեսվարողները պետք է վճարեն 200-ից մինչեւ 300 դոլար: Նման ծախսերի անհրաժեշտությունը բացատրում էին նրանով, որ այդ ՀԴՄ-ների հիշողության մեջ փոփոխություններ անել հնարավոր չէ, որ դրանք ուղղակի կապված են հարկային տեսչության բազաների հետ….: Ու դա ներկայացվում էր ստվերային տնտեսության եւ կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառում: Ի՞նչ եղավ արդյունքում: Կոռուպցիան նվազե՞ց, հարկային տեսուչները աղքատացա՞ն: Ստվերային տնտեսությունը կրճատվե՞ց: Պաշտոնապես վերջին տարիներին Հայաստանում անընդհատ տնտեսական աճ է գրանցվում: Մինչդեռ հարկերը նվազում են: Որեւէ մեկը այդքան համարձակություն ունի՞ պնդելու, որ ստվերային տնտեսությունը կրճատվել է… Եվ ուրեմն, ստացվեց, որ մի քանի տասնյակ միլիոն դոլարով Հարավային Կորեայում պատվիրված ու գնված այդ ՀԴՄ-ները չտվեցին արդյունք, իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ հսկայական գումարներ ուղղակի ջուրը լցվեցին: Իսկ այդ ՀԴՄ-ները նույնպես դասվում են աշխարհի ամենաթանկ ՀԴՄ-ների շարքը:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայակական ժամանակ» թերթ այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031