Սերժ Սարգսյանը շարունակում է արտաքին տնտեսական հարաբերությունները խորացնելուն միտված խորհրդակցությունների շարքը դեսպանների և կառավարության անդամների մասնակցությամբ: Այս շաբաթ Սերժ Սարգսյանը քննարկում էր Արգենտինայի և Լատինական Ամերիկայի այլ երկրների հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու հարցը: Եթե այդ խորհրդակցությունների մասին հայտարարությունը և հետո առաջին մի քանի հանդիպումները գրավեցին հանրության ուշադրությունը, ապա ակնհայտ է, որ Սարգսյանի նախաձեռնությունը աստիճանաբար կորցրեց հանրային հետաքրքրությունը:
Մեծ հաշվով, պետք է նկատել, որ հետաքրքրության առարկա ինքնին գոյություն չուներ ի սկզբանե, սակայն քանի որ Հայաստանը հայտնվել է տնտեսական ծանր մարտահրավերների առաջ, քանի որ արտագաղթի տեմպերը հասել են ազգային անվտանգության սպառնալիքի աստիճանի և գուցե անցել, քանի որ աղքատության ցուցանիշները ուղղակի աղաղակող են, հանրությունը ինչ-որ իմաստով կարծեց, որ երբ դանակը հասել է ոսկորին, իշխանությունները գուցե իսկապես տրամադրվել են տնտեսական հարցերում կատարել էական քայլեր և թեթևացնել իրավիճակը, թուլացնել լարվածությունը
Եվ այդ մասով, իհարկե, Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե նախաձեռնում է արտաքին տնտեսական կապերը խորացնելուն միտված գործընթաց, հասարակությունը կամ դրա մի մասը ընկալեց, այսպես ասած, լրջության և անկեղծության կանխավարկածով, այսպես ասած՝ յուրօրինակ քարտ-բլանշով: Առավել ևս, երբ ակնառու էր, որ ԵՏՄ անդամակցությունը վերածվում է տնտեսական աղետի:
Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: