Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Չսպասել 2017 թվականի ընտրությունների ժամանակ, տեսնել՝ ինչ է կատարվում, դրանից հետո հանրահավաք». «168 ժամ»

Մարտ 26,2016 11:09

«Չսպասել 2017 թվականի ընտրությունների ժամանակ, տեսնել՝ ինչ է կատարվում, դրանից հետո հանրահավաք». «168 ժամ»

168.am-ի զրուցակիցն է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հ/կ նախագահ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը

– Ձեր հ/կ-ն նույնպես միացել է Ընտրական օրենսգրքի շուրջ կազմակերպվելիք «4+4+4» բանակցային ձևաչափին: Ի՞նչ ակնկալիքներ ունեք Ընտրական օրենսգրքի շուրջ կազմակերպվելիք «4+4+4» ձևաչափով բանակցություններից՝ հաշվի առնելով, որ շատերն այդ բանակցություններն անիմաստ են համարում, քանի որ համոզված են՝ իշխանություններն իրենց համար սկզբունքային դրույթներից չեն հրաժարվելու:

– Ես նույնպես կարծում եմ, որ այն սկզբունքային դիրքերը, որոնք թույլ չեն տա այդ ծավալով ընտրական կեղծիքներ իրականացնել, ոչ մի դեպքում Սերժ Սարգսյանն այդ հարցերում չի զիջի:

Այդ դեպքում, այս բանակցությունները, որ նախատեսվում է իրականացնել իշխանությունների հետ, և որոնց Դուք նույնպես միանում եք, ի՞նչ կտան:

– Իմ անձնական կարծիքով՝ այդ բանակցությունները, այնուամենայնիվ, կարևոր են, ու կարևոր են նաև այն ժամանակ, երբ դրանք փաստում են գործող իշխանությունը, կամ Սերժ Սարգսյանն այս հարցում որևէ զիջման չի գնում: Դրա ֆիքսելը նույնպես կարևոր արդյունք է, և կարևոր արդյունք է ոչ միայն միջազգային հանրության համար: Ինձ համար ավելի կարևոր է հերթական անգամ ֆիքսել, որ բանակցություններն արդյունքի չբերեցին, որ մեր հանրության համար պարզ լինի իրավիճակը: Այսինքն՝ չսպասել 2017 թվականի ընտրությունների ժամանակ, տեսնել՝ ինչ է կատարվում, դրանից հետո հանրահավաք, երթ, հետո՝ կա՛մ ուժային կերպով ցրում են, կա՛մ չեն ցրում, մարդիկ գնում են տուն, և դրանով ավարտվում է: Այս ընտրությունները պետք է նախորդից տարբերվեն նրանով, որ դեռևս մի տարի առաջ մեզ համար արդեն պարզ լինի, թե ինչ է կատարվելու:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի  այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031