Լրահոս
Օրվա լրահոսը

Գերտերություններն ու Ղարաբաղյան հարցը. «168 ժամ»

Մարտ 26,2016 10:30

«Արևմուտք-Ռուսաստան լարվածության ֆոնին Քերիի պարբերական այցերն ընդհանուր առմամբ դրական են: Սիրիայում Ռուսաստանի քաղաքականությունը և վերջին որոշումը փոխել է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում առկա տրամադրվածությունը: Ի վերջո, ռուսական ստորաբաժանումների մեծ մասը Սիրիայից դուրս բերելու Ռուսաստանի իշխանությունների դրդապատճառներից մեկն Ասադի անզիջումն քաղաքականությունն է, Ռուսաստանն այսկերպ իր դժգոհությունը հայտնեց Ասադին` ԻՊ-ի դեմ պայքարելու ողջ բեռը գցելով Ասադի վրա, ինչը, բոլորն են հասկանում, որ նա անել չի կարող:

Այս հարցում, փաստորեն, Արևմուտքի և Ռուսաստանի դիրքորոշումները մոտեցան, ինչն էլ դրական հող նախապատրաստեց այս բանակցությունների համար»,- մեր թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել Սևծովյան և Կասպից ծովի տարածաշրջանի քաղաքական ու սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Վիկտոր Նադեին-Ռաևսկին` անդրադառնալով մարտի 23-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի երկօրյա այցին Մոսկվա և այդ այցելության ընթացքում նաև ղարաբաղյան հակամարտության քննարկման հավանականությանը: Նա նշել է, թե չի բացառվում, որ փակ քննարկումներում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ կողմերը մտքեր են փոխանակել: «Եթե նույնիսկ դա տեղի չի ունեցել, ապա, վստահ եմ, որ ԱՄՆ-ՌԴ լարվածության մեղմացումը դրականորեն կանդրադառնա ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վրա»,- ասել է ռուս վերլուծաբանը:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031